Երևան, 24.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նիստում որոշում է կայացվել Արամ Բարսեղյանին նշանակել ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում: Որոշումն ուժի մեջ է մտնում այսօր՝ օգոստոսի 24-ից:

Պայմանավորված Team ընկերությունների խմբի ընդլայնմամբ, բիզնես ուղղությունների դիվերսիֆիկացմամբ, միջազգային ներկայության աճով և նոր ռազմավարական նախագծերի իրականացմամբ՝ խումբն անցնում է զարգացման հաջորդ փուլին։ Այս համատեքստում Հայկ Եսայանն իր գործունեությունը կշարունակի որպես Team Group-ի ղեկավար՝ կենտրոնանալով խմբի ռազմավարական զարգացման, ընդլայնման և երկարաժամկետ աճի առաջնահերթությունների վրա։

Team ընկերությունների խումբը միավորում է Team Telecom Armenia, Team Pay, Team Systems, Team Solutions, Buy.am, Grand Hotel Yerevan, TMW, Northern Terroir, Team Construct, Team Energy, Team Logistics, ServiceHUB, SkyTel, Imagine Broadband և այլ ընկերություններ՝ գործունեություն ծավալելով հեռահաղորդակցության, էներգետիկայի, էլեկտրամոբիլների լիցքավորման, շինարարության, տեխնոլոգիաների, ֆինանսական ծառայությունների, էլեկտրոնային առևտրի, լոգիստիկայի, հյուրընկալության և այլ ոլորտներում։ 

«Team-ը վաղուց միայն հեռահաղորդակցական ընկերություն չէ։ Մեր՝ ավելի քան 15 ընկերություններից բաղկացած խումբը և 2800-հոգանոց թիմը գործունեություն է ծավալում 4 երկրում: Խումբը շարունակում է արագ զարգանալ, և եկել է ժամանակը, որ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրենի պատասխանատվությունը փոխանցեմ Արամ Բարսեղյանին, իսկ ինքս կենտրոնանամ Team ընկերությունների խմբի ռազմավարական զարգացման և ընդլայնման վրա: Արամ Բարսեղյանը Team-ի ստեղծման առաջին իսկ օրվանից եղել է ընկերության ղեկավար կազմի առանցքային անդամներից։ Նրա մասնակցությունը մեր ընկերության, թիմի, արժեքների կայացման ու, առհասարակ, Հայաստանում տելեկոմ ոլորտի զարգացման գործում անգնահատելի է։ Վստահ եմ, որ նրա ղեկավարությամբ ընկերությունն էլ ավելի արագ տեմպերով կշարունակի զարգանալ, ներդնել համարձակ նորարարություններ և իրականացնել նոր հավակնոտ ծրագրեր»,-ասում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր և ղեկավար Հայկ Եսայանը:

Արամ Բարսեղյանը Team Telecom Armenia-ի հիմնադրումից ի վեր զբաղեցրել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, տնօրենների խորհրդի անդամ է: Տելեկոմ ոլորտում ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ:

«Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնում եմ մեծ պատասխանատվության զգացումով։ Ընկերության հետ իմ անցած ճանապարհը սկսվել է հիմնադրման օրվանից, և այս տարիների ընթացքում միասին իրականացրել ենք բազմաթիվ կարևոր նախագծեր՝ զարգացնելով ընկերությունն ու մեր ծառայությունները։ Շնորհակալ եմ վստահության համար. համոզված եմ, որ մեր ուժեղ և փորձառու թիմի հետ կշարունակենք զարգացնել Team Telecom Armenia-ն, ներդնել նոր տեխնոլոգիաներ և ստեղծել ավելի մեծ արժեք մեր բաժանորդների, գործընկերների և Հայաստանի թվային զարգացման համար»,-ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Արամ Բարսեղյանը:

Դավթաշենում՝ «մաhվան անցում» անունը ստացած հատվածում, բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը. կա վիրավnր Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց. Փաշինյան Քաղաքացիական օբյեկտների վրա hարձակումները՝ ՌԴ-ին ռшզմավարական պարտություն մատնելու փորձով, կիևյան ռեժիմի հերթական արկածախնդրությունն են. Պուտին Թշնամին հաշվում էր մեր ռեսուրսները, պահեստները, մեր տեխնիկան, բայց հաշվի չի առել գլխավորը՝ մարդկանց՝ Ուկրաինայի Անկախության գլխավոր հարստությունը. Զելենսկին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Անհետ կորած ինը տարեկան աղջիկը կենդանի է գտնվելՎստահ եմ, որ Մինսկը և Կիևը կվերականգնեն փոխշահավետ համագործակցությունը. Լուկաշենկոն շնորհավորել է ուկրաինացիներին Անկախության օրվա կապակցությամբ Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի համակարգն արդեն գործում է լիարժեք կերպով. ՓաշինյանՎերջ պետք է տանք Հայոց ցեղասպանության զենքայնացմանը, այդ կրակոցից մենք ենք զոհվել ու զոհվելու. Նիկոլ Փաշինյան Շնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ ՌԴ ԶՈւ-ն խոցել է 1 լցանավ, ռազմական պահեստներ և «Յուժնի» նավահանգստի ենթակառուցվածքները Օմանի ԱԳ նախարարը կայցելի Թեհրան․ Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Նիկոլ Փաշինյան Արագածոտնի մարզում բախվել են «MAN» բեռնատարն ու «Opel»-ը․ բժիշկներն արձանագրել են «Opel»-ի վարորդի մահը Դա դավաճանություն է․ եթե Փաշինյանը բախտը փորձի և հանձնի Տիգրանաշենն ու մյուս տարածքները, կդատվիԽոշոր hրդեհ է բռնկվել Օդեսայի «Էպիկենտրոն» լոգիստիկ կենտրոնի տարածքում Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազելՎթար. առնվազն մինչեւ 14:00-ն ջուր չի լինի Պաշտպանական համակարգում անփոխարինելի մարդիկ չկան, կան միայն անհրաժեշտ չափանիշներ. Հրայր ԿամենդատյանՉորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ Հանրապետությունն իրականություն է. Փաշինյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Սենիկ ԱսրյանԵրեխաների մահ և հարվածներ «Օզոնի» կենտրոններին. ԱԹՍ-ների հարձակման հետևանքները ՌԴ-ում Այսքան հրամանատարների, սպաների հեռացումն էլ բավարար էր ծանր հետևանքների հանգեցնելու համար. Տիգրան Աբրահամյան «Բարսելոնա»-ն խոշոր հաշվով հաղթանակով սկսեց մրցաշրջանը 8-ամյա աղջիկը մահացել է հազվագյուտ «ուղեղ ուտող» ամեոբայով վարակվելուց հետոՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Մահացել է Թովմասյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի մայրը՝ Սուսաննա Թովմասյանը Ռուբլին էժանացել է. փոխարժեքն` այսօր Ո՞ր թիմը կդառնա Ա Սերիայի չեմպիոն․ առաջնության ֆավորիտները Իրանի խորհրդարանում հաստատել են Հորմուզի նեղուցով անցնելու ծառայությունների դիմաց նավերից գանձումը Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրի Իրանը սպառնում է թիրախավորել Պարսից ծոցից նավթ տեղափոխող տանկերները՝ ԱՄՆ-ին աջակցելու դեպքում ՀՀ-ի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների վաշինգտոնյան հանդիպումը Ալիևի դիվանագիտության հաղթանակն է․ Միրզիյոև Եվս մեկ անգամ վարչախմբին հորդորում ենք` ձեռքներդ հեռու՜ ՀՀ հիմնադիր փաստաթղթից. ՀայաՔվե«Անկախության հռչակագիրը մեր պետականության անկյունաքարն է՝ քաղաքական օրակարգերից վեր»․ Ուժեղ Հայաստան Արմավիր-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զnհ Զելենսկին խոստովանել է` դեֆիցիտ կա Էրբիլ. Բարզանիի գրասենյակի հրետակոծումը կեղծ դրոշի ներքո իրականացված գործողությո՞ւն է Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ Bloomberg․ Թրամփը հունիսին իրականացրել է ավելի քան 1 հազար արժեթղթային գործարք՝ մինչև 263 մլն դոլար գումարով Պուտինը պատմել է Չեչնիայում հակամարտության դադարեցման գործում Ախմատ Կադիրովի դերի մասին ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Նոր մրցաշրջան, նոր իմիջ. Հալանդը կտրել է երկար մազերը ԱՊԼ-ի մեկնարկից առաջ Իրանի խորհրդարանում պահանջել են, որ ԱՄԷ-ն փոխհատուցում վճարի և չեն բացառել երկրի ամբողջ տարածքը Թեհրանին հանձնելու հնարավորությունը Թրամփ․ Կանադան ուզում է օգտվել նահանգի կարգավիճակի առավելություններից՝ նահանգ չդառնալով Այսօր, 36 տարի անց, մեր պարտականությունն է պաշտպանել ոչ միայն մեր սահմանները, այլև մեր պետականության հիմնադիր փաստաթուղթը, մեր անկախության մանդատը․ Սուրենյանց Բանակում տիրող քերական բարքերի մասին. Էդմոն Մարուքյան