Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ Մակրոն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինային՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և ընտրելով «ահաբեկման ու էսկալացիայի» ճանապարհը։

Մակրոնը նշել է, որ Կրիվոյ Ռոգում ցերեկային ժամերին առևտրի կենտրոնի ուղղությամբ ռուսական կրկնակի հարվածի հաջորդ օրը զրուցել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ և նրան փոխանցել իր «սարսափն ու խոր մտահոգությունը»։

«Այս հարվածներով, ինչպես նաև այս շաբաթ Կիևի ուղղությամբ իրականացված հարձակումներով՝ Ռուսաստանը շարունակում և խորացնում է իր ագրեսիայի հանցագործությունը։ Համակարգված կերպով թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և ընտրելով ահաբեկման ու էսկալացիայի ճանապարհը՝ Ռուսաստանը, հավանաբար, փորձում է ուժ ցուցադրել, սակայն առաջին հերթին թուլության մասին է վկայում»,- հայտարարել է Մակրոնը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է Ուկրաինային տրամադրել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երկրի օդային տարածքը պաշտպանելու և ռուսական ագրեսիան հետ մղելու համար։ Մակրոնը հայտնել է, որ Զելենսկիին տեղեկացրել է Ֆրանսիայի աջակցության ուժեղացման մասին՝ մասնավորապես որսացող հրթիռների ուղարկման և համագործակցության շարունակման միջոցով։ Նա ընդգծել է նաև, որ անհրաժեշտ է, որպեսզի անհրաժեշտ միջոցներ ունեցող բոլոր երկրները միանան այդ ջանքերին։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է շարունակի մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան հրաժարվում է ռազմական գործողությունների դադարեցումից և խաղաղությունից։

Մակրոնը նաև նշել է, որ Զելենսկիի հետ քննարկել է առաջիկա «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանն ընդառաջ խաղաղության հասնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նրա խոսքով՝ այդ խաղաղությունը պետք է լինի ուկրաինացի ժողովրդի իրավունքների հարգմամբ և Ուկրաինայի ու Եվրոպայի համար անվտանգության երաշխիքներով։

«Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ նրան դա չի հաջողվի։ Ուկրաինայի կողքին միասնական լինելով՝ մենք ուժի նկատմամբ գերակայություն կտանք իրավունքին և արդարությանը»,- հայտարարել է Մակրոնը։

Հետևեք մեզ՝ այստեղ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին