Երևան, 22.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ղազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ Կուրուլթայ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օգոստոսի 23-ին Ղազախստանում կանցկացվեն նոր միապալատ խորհրդարանի՝ Կուրուլթայի առաջին ընտրությունները։ Դրանք անկախ Ղազախստանի պատմության հերթական խորհրդարանական ընտրություններն են, սակայն իրենց նշանակությամբ էապես տարբերվում են նախորդներից: Կենտրոնասիական այս երկիրն առաջին անգամ երկպալատ համակարգից անցնում է կատարում միապալատ օրենսդիր մարմնի։

Նոր Սահմանադրությունը հավանության է արժանացել 2026 թվականի մարտի 15-ի հանրաքվեով և ուժի մեջ է մտել հուլիսի 1-ին։ Դրան համապատասխան՝ Կուրուլթայը բաղկացած կլինի 145 պատգամավորից, որոնք ընտրվելու են հինգ տարի ժամկետով՝ կուսակցական ցուցակներով, մեկ միասնական համապետական ընտրատարածքում։ Նոր խորհրդարանի առաջին ընտրություններին կմասնակցեն յոթ կուսակցություն, որոնք կառաջադրեն 545 թեկնածու։ Հունիսից մինչև հուլիսի վերջ անցկացված վեց սոցիոլոգիական հետազոտությունների տվյալներով՝ հարցվածների 70,3-75,6 տոկոսը հայտնել է քվեարկությանը մասնակցելու պատրաստակամության մասին, իսկ 89,4 տոկոսը նշել է, որ այս կամ այն չափով տեղյակ է առաջիկա ընտրությունների մասին։

Անցում երկու պալատից մեկի

Միապալատ խորհրդարան ձևավորելու գործընթացը Ղազախստանի սահմանադրական բարեփոխումների առանցքային բաղադրիչներից է։ Նոր մոդելը օրենսդրական և ներկայացուցչական գործառույթները կհամախմբի մեկ մարմնում՝ Կուրուլթայում, որը կզբաղվի օրենքների ընդունմամբ, խորհրդարանական վերահսկողությամբ և հասարակության քաղաքական շահերի ներկայացմամբ։ Նոր օրենսդիր մարմնում կենտրոնացված կլինեն այն լիազորությունները, որոնք նախկինում բաշխված էին Մաժիլիսի, Սենատի և խորհրդարանի երկու պալատների համատեղ ընթացակարգերի միջև։

Նման կառուցվածքը նախատեսում է համեմատաբար սեղմ և գործառութային օրենսդիր մարմին, որը միտված է խորհրդարանի մասնագիտական աշխատանքի որակի բարձրացմանը և իր լիազորությունների արդյունավետ իրականացմանը։ Կարևոր փոփոխություն է նաև խորհրդարանի դերի ընդլայնումը մի շարք պետական ինստիտուտների ձևավորման գործում։ Մասնավորապես, խոսքը այնպիսի մարմինների ղեկավարների և անդամների նշանակման հարցում խորհրդարանի համաձայնության մասին է, ինչպիսիք են Սահմանադրական դատարանը, Բարձրագույն աուդիտորական պալատը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Կուրուլթայը մասնակցելու է նաև վարչապետի և փոխնախագահի թեկնածությունների համաձայնեցմանը, ինչպես նաև՝ մի շարք առանցքային պետական ինստիտուտների ձևավորմանը։

Այս փոփոխություններն ընդլայնում են Կուրուլթայի մասնակցությունը պետական կառավարման համակարգում և ամրապնդում նրա դերը՝ որպես օրենսդիր մարմնի։

Ինստիտուցիոնալ բարեփոխումից՝ խորհրդարանական պրակտիկա

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արդյունավետ խորհրդարանական համակարգը հիմնված է ոչ միայն սահմանադրական մոդելի, այլև՝ արդյունավետ աշխատող պատգամավորական կազմի, զարգացած կուսակցական մրցակցության, օրենսդրական աշխատանքի և խորհրդարանական մշակույթի հստակ մեխանիզմների վրա։

Ղազախստանում այս բաղադրիչները դիտարկվում են որպես ավելի լայն ինստիտուցիոնալ բարեփոխման մաս, որի նպատակն է բարձրացնել ներկայացուցչության որակը և օրենսդիր իշխանության արդյունավետությունը։ Նոր մոդելը պայմաններ է ստեղծում ծրագրերի և քաղաքական դիրքորոշումների հիման վրա կուսակցական մրցակցության զարգացման, ինչպես նաև՝ Կուրուլթային վերապահված լիազորությունների շրջանակում պատգամավորների առավել արդյունավետ աշխատանքի համար։

Ուստի օգոստոսի 23-ի ընտրությունները ոչ միայն Կուրուլթայի առաջին կազմի ձևավորման, այլև Ղազախստանի խորհրդարանական համակարգի զարգացման նոր փուլի մեկնարկն են։

Կուրուլթայ. ավանդույթի և ժամանակակից քաղաքականության կապը

Առանձին հետաքրքրություն է ներկայացնում նոր խորհրդարանի անվանումը։

«Կուրուլթայ» եզրույթը Ղազախստանի համար ունի պատմական և մշակութային նշանակություն։ Պատմականորեն Կուրուլթայը տեղական ազնվականության խորհուրդ էր, որտեղ ընդունվում էին քաղաքական և ռազմական որոշումներ։ Դրա օգտագործումը հնարավորություն է տալիս ժամանակակից քաղաքական բարեփոխումը կապել ազգային պատմական ավանդույթի հետ՝ այն չներկայացնելով բացառապես որպես պետական կառուցվածքի տեխնիկական փոփոխություն։

Սա հատկապես հետաքրքիր է Ազգային Կուրուլթայի համատեքստում, որը վերջին տարիներին դարձել է հասարակական և պետական հարցերի քննարկման կարևոր հարթակներից մեկը։

Միևնույն ժամանակ, Ազգային Կուրուլթայը չպետք է շփոթել նոր օրենսդիր մարմնի՝ Կուրուլթայի հետ։ Դրանք տարբեր ինստիտուտներ են։ Սակայն նրանց միջև որոշակի տրամաբանական կապ կա. հասարակական քննարկումն ու համաձայնության որոնումը կարող են նախորդել քաղաքական որոշումների պաշտոնական ձևակերպմանը։

Այս իմաստով Ազգային Կուրուլթայը կարելի է դիտարկել որպես հասարակական դիրքորոշումների ձևակերպման յուրօրինակ հարթակ, մինչդեռ ապագա Կուրուլթայը պետք է քաղաքական որոշումները վերածի օրենքների և պետական քաղաքականության։

Այս համադրությունը կարող է կարևոր նշանակություն ունենալ Ղազախստանի համար, որը լայնածավալ փոփոխություններ է իրականացնում՝ միաժամանակ ձգտելով պահպանել քաղաքական կայունությունը։

«Ուժեղ նախագահ — ազդեցիկ խորհրդարան» մոդելը

Կարևոր է նշել, որ այս բարեփոխումները չեն նշանակում, որ Ղազախստանը հրաժարվում է ուժեղ նախագահական համակարգից։ Ընդհակառակը, առաջարկվող մոդելը պահպանում է նախագահի նշանակալի դերը՝ միաժամանակ ընդլայնելով խորհրդարանի հնարավորությունները վերահսկողության և առանձին պետական նշանակումների համաձայնեցման դաշտում։ Ինստիտուցիոնալ մոդելի մեկ այլ նոր բաղադրիչ է փոխնախագահի պաշտոնի ներդրումը, որը ստեղծում է նախագահի, խորհրդարանի և կառավարության փոխգործակցության լրացուցիչ մակարդակ։

Հետևաբար, խոսքը ոչ այնքան նախագահական և խորհրդարանական համակարգերի միջև ընտրության, որքան նախագահական իշխանության, օրենսդիր իշխանության և կառավարության միջև նոր հավասարակշռության ձևավորման մասին է։ Ղազախստանի համար սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով երկրի տարածքային և ժողովրդագրական առանձնահատկությունները, տնտեսական կառուցվածքն ու արտաքին քաղաքական հավակնությունները և մարտահրավերները։ Քաղաքական համակարգի կտրուկ կերպափոխումն այստեղ կարող էր իր հերթին որոշակի ռիսկեր ստեղծել։ Այդ պատճառով իշխանությունները շեշտը դնում են ինստիտուտների աստիճանական արդիականացման վրա։

Ի՞նչ կհաստատեն այս ընտրությունները

Քվեարկության արդյունքները կհաստատեն ոչ միայն 145 պատգամավորական մանդատների բաշխումը, այլև առաջին Կուրուլթայի կազմը, որը դառնալու է Ղազախստանի նոր խորհրդարանական համակարգի հիմքը։

Միևնույն ժամանակ, ընտրությունների նշանակությունը պայմանավորված կլինի ոչ միայն մանդատների վերջնական բաշխմամբ, այլև՝ քվեարկության և ապագա խորհրդարանի կազմի մի շարք առանցքային ցուցանիշներով։

Առաջին հերթին, կարևոր ցուցանիշ կլինի ընտրողների մասնակցությունը, որը կարտացոլի հասարակության ներգրավվածության մակարդակը նոր օրենսդիր մարմնի ձևավորման գործընթացում։

Երկրորդ, կուսակցությունների միջև մանդատների բաշխումը կսահմանի Կուրուլթայի կազմը և տարբեր քաղաքական դիրքորոշումների ներկայացվածությունը։

Երրորդ, կարևոր գործոն կլինի առաջին Կուրուլթայի մասնագիտական և քաղաքական կազմը, որը որոշելու է նոր խորհրդարանի օրենսդրական աշխատանքի որակը։

Վերջապես, կարևոր նշանակություն կունենա ընտրություններից հետո Կուրուլթայի աշխատանքը՝ նոր սահմանադրական մոդելի շրջանակում նրա օրենսդրական, ներկայացուցչական և վերահսկողական լիազորությունների իրականացումը։

Ղազախստանի արտաքին գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի համար այս գործընթացը նույնպես կարևոր նշանակություն ունի։ Ավելի կանխատեսելի քաղաքական ինստիտուտները լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում երկարաժամկետ համագործակցության համար՝ տնտեսությունից և էներգետիկայից մինչև տրանսպորտ, թվային նախագծեր և հումանիտար կապեր։

Մենք կհետևենք քվեարկությանն ու ձայների պաշտոնական հաշվարկին և վերջնական պաշտոնական տվյալների հրապարակումից հետո մեր ընթերցողներին առանձին կներկայացնենք ընտրությունների արդյունքները։

Գևորգ Մելիքյան

Չե՛նք ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում. մեր հայրենակիցները դեռ պետք է վերադառնան Արցախ. Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ Ամենավտանգավոր օրերն են լինելուTikTok-ն ԱՄՆ-ին 400 մլն դոլար կվճարի՝ երեխաների գաղտնիության պաշտպանությունը խախտելու գործովՂազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ ԿուրուլթայԵվրոպացիները այգիների ցանկապատերի համար օգտագործում են էժան արևային վահանակներ«Ինձ բնակարանով ապահովեք, ես սգամ իմ սուգը». պատերազմում որդիներին կորցրած կինը կարող է դրսում մնալ Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու ու անհեռանկար զիջելու սրանց ձեռագիրը ողջ ազգին արդեն կանգնեցրել է կործանարար փաստի առաջ. Շիրազ Խաչատրյան«Ուրվականը» հայտնվել է Ագարակաձորում․ դիմակավորված տղամարդը քարերով հարվածում է դռներին ու պատուհաններին «Հանրային դաշինքը» քաղաքական հետապնդումների թեմայով հանրային քննարկում է հրավիրումԴեղի կեղծ խմբաքանակ է մտել շուկա. կոչ ենք անում ժամանակավորապես չօգտագործել այս դեղըԽոնարհում եմ գլուխս բոլոր նրանց առջև, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում իրենց վրա տարել են մեզ բաժին ընկած պայքարի այս ծանր բեռը. Ավետիք ՉալաբյանՎրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը հասել է նվազագույն մակարդակի Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն«Ուժեղ Հայաստան»-ն աշխատելու է, պայքարելու է՝ խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար․ Նարեկ ԿարապետյանԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այնՄեր խմբակցությունը նույնիսկ ամենավառ երազում չի ուզում հիշել ձեր՝ երեք պատերազմ բերած հնգամյա անցյալը. Լիաննա ԳասպարյանՀայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնըԻրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափովՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՇնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ․ Սամվել ԿարապետյանԸնտրությունից առաջ կենսաթոշակ բարձրացնելը ոչ այլ ինչ էր, քան այն գնահատականը, որը տվել ենք․ Լիանա ՄանուկյանԱրեգա Հովսեփյանը Հարություն Հարությունյանի մասինժողովրդի միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը դարձրել եք ՔՊ-ի քարոզչամեքենա. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է ՔՊ-ի կարկառուններ, Արցախը չենք ճանաչում ու չենք ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի ազատ արձակման օրվա հիշարժան դրվագները մեկ ֆոտոշարքովՍյունիքի պատմությունը՝ նոր բացահայտումներով․ ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում մշակույթի պահպանմանըՔՊ-ն ժողովրդին բերել է 3 պատերազմ, իսկ քպականներին՝ պարգեւավճարներ․ Շիրազ Մանուկյան «Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBankՔաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետԼավրովի կոշտ նախազգուշացումը Մեծ Բրիտանիային անհանգստություն է առաջացրել Լոնդոնում ԻԴԵԱԼ համակարգի Էջմիածնի մասնաճյուղը իր դռներն է բացել՝ Լեոնիդ Ազգալդյան 1/52 հասցեումԼեհաստանը կիսով չափ կրճատել է օտարերկրացիների համար աշխատանքային վիզաների քանակը Էդ ձեր «նախկին-ներկան» սպառել ա իրան, ֆիքսեք՝ մենք «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ենք. Գևորգյան Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (Photo 18+)Վստահ եմ, մի օր դուք հասնելու եք Տիգրան Մեծին, լինելու ա տենց խնդիր, որ ասեք՝ ինքն ա մեղավոր․ Արամ Վարդևանյան Աշխարհի ամենատարեց մարդը նշել է իր 117-ամյակը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ