Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սյունիքի պատմությունը՝ նոր բացահայտումներով․ ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում մշակույթի պահպանմանը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սյունիքը միայն Հայաստանի արդյունաբերական կարևորագույն շրջաններից մեկը չէ։ Այն նաև հազարամյակների պատմություն ունեցող տարածք է, որտեղ գրեթե յուրաքանչյուր լեռ, ձոր ու բնակավայր իր պատմությունն ունի։ Այդ ժառանգության ուսումնասիրությունն ու հանրահռչակումը վերջին տարիներին ավելի ակտիվ ընթացք է ստացել նաև մասնավոր հատվածի աջակցությամբ։

Past.am-ը, ԶՊՄԿ-ի հետ համագործակցության շրջանակում, անդրադարձել է ընկերության մշակութային ուղղությանը, որն ընդգրկում է հնագիտական հետազոտություններ, արվեստի և մշակութային նախաձեռնությունների աջակցություն։

Հատկապես ուշագրավ են Հարավային Սյունիքում իրականացված հնագիտական աշխատանքները։ Գրեթե երկու տարի շարունակվող պեղումների արդյունքում Քաջարան-Կապան ճանապարհին հարակից տարածքում՝ նախկին Ջրախոր գյուղի հատվածում, մասնագետները հայտնաբերել են 9-10-րդ դարերի համալիր, որը, ըստ հետազոտողների, եղել է Կապանի թագավորության արքունական պալատը՝ կից եռանավ բազիլիկ եկեղեցով։ Բացահայտումը կարևոր է նաև Սյունիքի պատմության ուսումնասիրության տեսանկյունից, քանի որ այն նոր տվյալներ է ավելացնում Կապանի թագավորության մասին։

Սակայն մշակույթի հանդեպ ուշադրությունը միայն հնագիտական պեղումներով չի սահմանափակվում։

Դեռևս 2022 թվականին «ԶՊՄԿ-70» հոբելյանական միջոցառումների շրջանակում Քաջարանի մշակույթի պալատում կազմակերպվել էր «Սյունյաց աշխարհի հրաշալիքները» խորագրով ցուցահանդես։ Ներկայացվել էր հայ նկարիչների ավելի քան 50 աշխատանք, որոնց մի մասը ստեղծվել էր հենց Սյունիքի պատմամշակութային վայրերում։ Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվել էին նաև վարպետաց դասեր՝ արվեստի դպրոցների աշակերտների համար։

Մշակութային կյանքում իր տեղն ունի նաև գիրքը։ 2026 թվականի հունիսին Քաջարանում վերաբացվել է ԶՊՄԿ-ի արհեստակցական կազմակերպության՝ տասնամյակների պատմություն ունեցող գրադարանը։ Այն հիմնանորոգվել, կահավորվել և համալրվել է նոր գրականությամբ։

Այս նախաձեռնությունները մեկ կարևոր ընդհանրություն ունեն․ դրանք ուղղված են ոչ միայն որևէ միջոցառում կազմակերպելուն, այլև մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը պահպանելուն ու նոր սերնդին փոխանցելուն։

Սյունիքի նման հարուստ պատմություն ունեցող տարածաշրջանում սա առանձնահատուկ նշանակություն ունի։ Երբ հնագիտական գտածոները ուսումնասիրվում են, արվեստագետները հնարավորություն են ստանում ստեղծագործել, իսկ երեխաները՝ ծանոթանալ գրքին ու մշակույթին, պահպանվում է ոչ միայն անցյալի հիշողությունը, այլև ձևավորվում է ապագայի մշակութային միջավայրը։

Past.am-ի դիտարկմամբ՝ ԶՊՄԿ-ի մշակութային նախաձեռնությունների կարևոր առանձնահատկությունն այն է, որ դրանք կապում են Սյունիքի անցյալը, ներկան ու ապագան։ Իսկ տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը պահպանելու լավագույն ճանապարհներից մեկը հենց այդ կապը շարունակական դարձնելն է։

Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համարՏղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգուՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ