Կիևը ցանկանում է Starlink-ն օգտագործել Ռուսաստանի խորքում հարվածների համար․ FT
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինան ցանկանում է թույլտվություն ստանալ Starlink արբանյակային կապով աշխատող անօդաչու թռչող սարքերով Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ իրականացնելու համար։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, գրում է Financial Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հուլիսին Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ խնդրել է նրան Իլոն Մասկի հետ քննարկել Starlink-ի օգտագործման հնարավորությունը։ Կիևը, ըստ աղբյուրների, հայտարարել է, որ ցանկանում է հարվածներ հասցնել Ռուսաստանի զինված ուժերի օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերին՝ Ռուսաստանի տարածքի խորքում մինչև 200 կիլոմետր հեռավորության վրա։
FT-ի աղբյուրների համաձայն՝ Թրամփը հստակ պատասխան չի տվել, սակայն, ամենայն հավանականությամբ, չի աջակցի առաջարկին։ Պարբերականը նաև նշում է, որ խոչընդոտ կարող է լինել Իլոն Մասկի դիրքորոշումը, որը բազմիցս հանդես է եկել ուկրաինական հակամարտության դադարեցման օգտին։
Հետևեք մեզ՝ այստեղ



