Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ խոշոր ընկերության հաջողությունը չափվում է նաև համայնքի հաջողությամբ․ ԶՊՄԿ-ի մոտեցումը Սյունիքում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սյունիքում խոշոր բիզնեսի գործունեությունը վաղուց չի սահմանափակվում միայն արտադրական ցուցանիշներով։ Այստեղ կարևոր է նաև այն, թե ինչ ազդեցություն ունի ընկերության աշխատանքը մարդկանց, համայնքների և մարզի զարգացման վրա։ Այս տեսանկյունից հետաքրքիր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը։

Past.am-ը, համագործակցության շրջանակում ներկայացնելով ԶՊՄԿ-ի գործունեությունը, առանձնացրել է մի քանի ուղղություն, որոնք ցույց են տալիս, թե ինչու է ընկերության աշխատանքը կարևոր ոչ միայն արտադրության, այլև Սյունիքի սոցիալ-տնտեսական կյանքի համար։

ԶՊՄԿ-ում աշխատում է ավելի քան 4600 մարդ, իսկ աշխատակիցների ավելի քան 80 տոկոսը տեղական համայնքներից են։ Ընկերության աշխատակիցների 22 տոկոսը կանայք են։ Այսինքն՝ կոմբինատի գործունեությունն անմիջականորեն կապված է հազարավոր ընտանիքների և Սյունիքի աշխատաշուկայի հետ։

Ընկերությունում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև մասնագիտական զարգացմանը։ 2026 թվականին ավելի քան 60 աշխատակից մասնակցել է մասնագիտական ատեստավորման ծրագրերի, որոնց նախորդել են տեսական և գործնական պատրաստության դասընթացներ։

ԶՊՄԿ-ի գործունեության կարևոր ուղղություններից մեկը համայնքների զարգացումն է։ Ընկերությունը տարիներ շարունակ աջակցում է Կապան և Քաջարան համայնքներում, ինչպես նաև Հայաստանի այլ մարզերում և Երևանում իրականացվող նախաձեռնություններին։

Միայն սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Քաջարան համայնքի զարգացման նախագծերում ԶՊՄԿ-ի ներդրումը կազմել է շուրջ 5.5 միլիոն դոլար։

Այսպիսի ծրագրերը կարևոր են հատկապես այն պատճառով, որ դրանց արդյունքը տեսանելի է ոչ միայն ընկերության գործունեության մեջ, այլև համայնքի առօրյայում։

Նոր տեխնոլոգիաներ՝ նոր հնարավորություններ

ԶՊՄԿ-ում զարգացվում է նաև թվայնացման ուղղությունը։ Ընկերությունը ներդնում է թվային գործիքներ, սենսորներ, կառավարման համակարգեր և տվյալների հավաքագրման ու վերլուծության լուծումներ՝ արտադրական գործընթացներն ավելի արդյունավետ դարձնելու համար։

Այս մոտեցումը ցույց է տալիս, որ ժամանակակից հանքարդյունաբերությունը միայն հանքաքարի արդյունահանման մասին չէ։ Այն նաև տեխնոլոգիաների, մասնագիտացված գիտելիքի և նոր մասնագետների պահանջարկի մասին է։

Կրթությունը՝ որպես երկարաժամկետ ներդրում

ԶՊՄԿ-ի սոցիալական ծրագրերում առանձին տեղ ունի կրթությունը։ 2025 թվականից ընկերությունը միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով մարզ ժամանած առաջնորդ-ուսուցիչների կենցաղային ծախսերն ու հավելավճարները։ Ծրագրի արդյունքում Սյունիքի դպրոցներում հնարավոր է եղել լրացնել մի շարք թափուր հաստիքներ։

Այսպիսով, ընկերության ներդրումը կարող է դիտարկվել նաև որպես երկարաժամկետ ներդրում մարդկային կապիտալի մեջ։

Past.am-ի դիտարկմամբ՝ ԶՊՄԿ-ի պատմությունը միայն խոշոր արտադրական ձեռնարկության պատմություն չէ։ Այն նաև մարդկանց աշխատանքի, համայնքների զարգացման, կրթության, տեխնոլոգիական փոփոխությունների և Սյունիքում նոր հնարավորությունների ձևավորման մասին պատմություն է։

Եվ գուցե հենց սա է այն չափանիշը, որով այսօր պետք է գնահատել խոշոր ընկերության ազդեցությունը․ ոչ միայն այն, թե ինչ է արտադրում, այլև՝ ինչ է թողնում իր գործունեության արդյունքում մարդկանց և համայնքների համար։

Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համարԴիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ի՞նչ վտանգ կա 2026 թվականի աշնանը ի հայտ եկող նոր շտամումՖասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա Սողոմոնյան