Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան

ԲԼՈԳ
Չորս օր առաջվա մի գրառմամբ նշել էի, որ ԱՄՆ-Իրան ռազմական բախումը վերածվելու է տնտեսական ձգձգվող հակամարտության: Այս գիշեր նախագահ Թրամփը, պաշտոնապես տնտեսական պատերազմ հայտարարեց՝ ընդ որում ոչ միայն Իրանին, այլ նաև այն երկրներին, որոնք իրենց տնտեսական կապերով կաջակցեն Թեհրանին՝ հաղթահարել սանկցիաները:
 
Ստեղծվող իրավիճակը որքանով է ազդեցիկ, և ինչ կարող է կփոխել տարածաշրջանում՝ առանձին վերլուծությունների ու հետևանքների գնահատման հարց է: Իսկ մինչ այդ՝ հետաքրքիր մի այլ իրադարձության մասին:

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հրապարակեց քարտեզ, որի վրա Հորմուզի նեղուցը նշված էր որպես «ԱՄՆ-ի նոր տարածք», Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում Իրանի գխավոր հյուպատոսությունը հրապարակեց ԱՄՆ քարտեզի իր տարբերակը, որտեղ Կալիֆոռնիան ներկայացվում էր որպես «Իրանի Իսլամական Հանրապետության նոր տարածք»։

Իհարկե, խոսքը Թեհրանի իրական տարածքային հավակնությունների մասին չէ, այլ ԱՄՆ նախագահի հրապարակմանը հասցեագրված սարկաստիկ պատասխանի։

Թրամփի հրապարակումը հայտնվեց Իրանի հետ բանակցությունների համար սահմանված 60-օրյա ժամկետի ավարտից մի քանի ժամ հետո՝, երբ Թեհրանը պնդեց, որ Հորմուզի նեղուցը կմնա փակ։

Այնուհետ նախագահ Թրամփը հայտարարեց, որ այս պահին Իրանի հետ որևէ բանակցություն չի ընթանում, իսկ ԱՄՆ-ը շարունակում է իրանական նավահանգիստների ռազմածովային շրջափակումը։

Դոնալդ Թրամփի հրապարակած քարտեզին արձագանքեց Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը, ասելով, «Հորմուզի նեղուցի վերաբերյալ «մոլորությունը» շուտով կշտկվի՝ կա՛մ Թրամփի, կա՛մ Իրանի կողմից»։

Սակայն Հայդերաբադում Իրանի հյուպատոսությունն ավելի հեռուն գնաց և որոշեց քարտեզին պատասխանել քարտեզով։ Հրապարակված պատկերում առանձնացված էր Կալիֆոռնիան, որի վրա գրված էր․ «Իրանի Իսլամական Հանրապետության նոր տարածք»։

Կալիֆոռնիայի ընտրությունը, կարծում եմ, նույնպես պատահական չէր։ Իրանական կատակը ստացավ երկակի ենթատեքստ։ Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունն ընտրեց ամերիկյան այն նահանգը, որն առավել սերտորեն է կապված Իրանի հետ մշակութային առումով, և միևնույն ժամանակ դարձել է Իրանից դուրս բնակվող հարյուր հազարավոր իրանցիների նոր հանգրվանը։

ԱՄՆ-ի և Իրանի սահմաններն, իհարկե, այս «քարտեզագրությունից» չփոխվեցին, սակայն միջազգային պրակտիկայում ի հայտ եկավ դիվանագիտական փոխհրաձգության նոր մեթոդ:
 
Ի՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Ռուսական թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանանՄայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին 12-ամյա աղջիկը սրճարանում կաթնային կոկտեյլ է խմել և մահացել․ բլենդերը չէին մաքրելՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը