Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրանը դիտարկում է Եվրոպայում ամերիկյան ռшզմական օբյեկտներին hարվածներ հասցնելու հնարավորությունը. FT

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանը դիտարկում է Եվրոպայում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հակամարտության սրման դեպքում։ Այս մասին Financial Times-ին հայտնել են իրանական իշխանություններին մոտ կանգնած երկու աղբյուրներ։

Նրանց խոսքով՝ Թեհրանում ուսումնասիրել են Հարավարևելյան Եվրոպայում, մասնավորապես Բուլղարիայում ամերիկյան օբյեկտների վրա հարձակումների հնարավորությունը, որտեղ ԱՄՆ-ն օգտագործում է Բեզմեր ավիաբազան՝ ինքնաթիռների լիցքավորման համար։ Հնարավոր թիրախների թվում նշվել է նաև Կիպրոսը, որտեղ տեղակայված է բրիտանական ավիաբազան։ Բացի այդ, Իրանը դիտարկել է Հորմուզի նեղուցում ստորջրյա մանրաթելային մալուխների վրա հարձակումների հնարավորությունը։

Աղբյուրները հայտնել են, որ նոր հակամարտության դեպքում Թեհրանը կարող է ընդլայնել հարվածները Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս։

«Եթե ԱՄՆ-ը չափից դուրս հեռուն գնա, Իրանը կպաշտպանի ամեն գնով, դուրս կգա տարածաշրջանի սահմաններից և հարված կհասցնի Եվրոպային»,- ասել է նրանցից մեկը։

Իրանն արդեն փորձել է հարվածներ հասցնել հեռավոր թիրախների։ Փետրվարին ԱՄՆ-ը հայտարարել էր Հնդկական օվկիանոսում Դիեգո Գարսիա բազայի ուղղությամբ հրթիռների արձակման մասին, իսկ մարտին Թուրքիան հայտնել էր իրանական բալիստիկ հրթիռների որսման մասին։ Պարբերականը նշում է, որ Թեհրանին կարող է ձեռնտու լինել գործել Իրաքում, Լիբանանում և Եմենում դաշնակից խմբավորումների միջոցով։

Թեհրանը մշակել է պլան՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման դեպքում, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրանական և արաբական պաշտոնյաներին։

Թերթի աղբյուրների տվյալներով՝ Թեհրանը ԱՄՆ-ի հետ հունիսին կնքված հուշագիրը համարում է Վաշինգտոնի և Իսրայելի փորձ՝ ժամանակ շահել նոր հարձակումից առաջ։

Վերջին երկու ամսվա ընթացքում Իրանը պատրաստվել է ռազմական գործողությունների հնարավոր ընդլայնմանը. իշխանություններն ուժեղացնում են ԻՀՊԿ-ի վերահսկողությունը կանոնավոր բանակի նկատմամբ, առանցքային պաշտոնների են նշանակում Իրաքի հետ պատերազմի վետերաններին, ընդլայնում հակահետախուզական գործողությունները և ավելացնում հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, նշում է WSJ-ը։

Արաբական հատուկ ծառայությունների տվյալներով՝ Իրանը նաև կապ է հաստատում Եմենի և Իրաքի զինված խմբավորումների հետ։ Թեհրանի նպատակն է մեծացնել ԱՄՆ-ի ծախսերը և թույլ չտալ նախորդ հակամարտության կրկնությունը, ասվում է նյութում։

WSJ-ի աղբյուրները նաև հայտնել են, որ Թեհրանը սպասում է ներքին անկարգություններ հրահրելու փորձերի։ Իրանցի գլխավոր բանակցողի խորհրդական Մեհդի Մոհամմադին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է մեծ առճակատման։

Հետևեք մեզ՝ այստեղ

Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը