600 անօդաչու՝ Մոսկվայի ուղղությամբ․ զանգվածային հարձակման հետևանքով կան տուժածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 15-ի երեկոյից մինչև 16-ի առավոտյան Մոսկվայի և Մոսկվայի մարզի ուղղությամբ, ռուսական կողմի տվյալներով, արձակվել է շուրջ 600 անօդաչու։ Հարձակման հետևանքով Պոդոլսկում հրդեհ է բռնկվել Wildberries-ի խոշոր պահեստում, իսկ Դոմոդեդովոյում՝ ևս մեկ լոգիստիկ կենտրոնում։ Մոսկվայի մարզում երեք մարդ է տուժել, իսկ Ռամենսկոյեում անօդաչուի ընկնելու հետևանքով զոհվել է 83-ամյա տղամարդ։
Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարի հաղորդմամբ՝ տարածաշրջանում հարձակման հետևանքով առնվազն 5 մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Ռուսական կողմը հայտնել է նաև ավելի քան 150 անօդաչու և հրթիռ ոչնչացնելու մասին։
Հարձակման հետևանքով տարբեր բնակավայրերում վնասվել են բնակելի և վարչական շենքեր, երկաթուղային կայարանի ապակիները, արտադրական կառույցներ, ինչպես նաև հրդեհներ են բռնկվել պահեստներում և գյուղատնտեսական տարածքներում։
Հետևեք մեզ՝ այստեղ



