Նոր մանրամասներ Թեղուտի հանքում աշխատակցի՝ հորն ընկնելու դժբախտ պատահարից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆHraparak.am-ը գրում է․
Այսօր՝ փետրվարի 21-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային գործարանում: Ահազանգը մարզային փրկարարական վարչություն ստացվել է ժամը 14.18-ին՝ աշխատակիցների կողմից:
Hraparak.am-ին նոր մանրամասեր են հայտնի դարձել կատարվածի վերաբերյալ:
Մեր տեղեկություններով հորանն ընկած քաղաքացին Ալավերդի քաղաքի բնակիչ, գործարանի աշխատակից, 1959թ-ին ծնված Հ. Սարգսյանն է, ով չճշտված տեղեկություններով գործարանում աշխատում է որպես չափագրող: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Թումանյանի փրկարարները: Մեզ հայտնի դարձավ, որ քաղաքացուն հորից դուրս բերելու համար լուրջ աշխատանք է պահանջվում, տեղանքը բավականին դժվարամատչելի է, փրկարարներն այս պահին փորձում են հորը հասնող արհեստական ճանապարհ բացել: Քաղաքցու ողջ մնալու հույսերը գնալով նվազում են, քանի որ աշխատակիցը երբ ընկել է հորը, իր հետ սարից բավականաչափ զանգված է թափվել:



