Ազգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա Կոստանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԻնչպե՞ս կարող են ՔՊ-ականները քննել իրենք իսկ էթիկազուրկ վարքագիծը: Հանձնաժողովի մեծ մասն իրենք են, ու այդ հանձնաժողովն օգտագործելու են բացառապես ընդդիմադիր պատգամավորների դեմ:
Ոչ վաղ անցյալում Ալեն Սիմոնյանի, Անդրանիկ Քոչարյանի ու մի շարք այլ ՔՊ-ականի վարքը քննելու նպատակով առաջարկվել էր ստեղծել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով, թեման ցրեցին, անցավ: Հիմա հանկարծ երկնքից լույս իջավ, մտքները պայծառացավ, որոշեցին անաչառ վերաբերվել ու քննարկել իրենք իսկ վա՞րքը: Եփած հավի խնդալն էլ եկավ: Տեսնես այդ նույն տրամաբանության շրջանակներում օրենքի նախագծեր կբերե՞ն, որոնցով պատասխանատվության կենթարկեն իրենց իսկ վարչապետին` բարձրաստիճան պաշտոնյանին ոչ հարիր խոսույթն ու հայհոյանքը նորմալիզացնելու և քաղաքացիներին նսեմացնելու համար: Չնայած, չէ, իրենց դեպքում ընդունված օրենքը հետադարձության ուժ չի ունենում, քանի որ իրենք չեն հասկանում դրա իմաստը։
Այս հանձնաժողովն ուղղակի հերթականն է, որ ավելացնելու է բյուջեի բեռնվածությունը. աշխատանքների իմիտացիայի տակ պետական բյուջեից հատկացվելու են միջոցներ, իսկ արդյունքը լինելու է բացարձակ զրո: Օրինակ`Ալեն Սիմոնյանը քաղաքացու վրա թքելու համար չի պատժվելու, հակառակը, պարգևատրվելու է հերթական բարձր պաշտոնով, ինչպես հիմա դարձավ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
Այս մարդիկ բարձր որակների ու արժեքների կրողը չեն, հետևաբար չեն կարող փոխել իրենց իսկ ներդրած ու զարգացրած քաղաքական այլանդակ մշակույթը, որի պայմաններում ստիպված ապրում ենք արդեն 8 տարի: Հարց` ինչու՞...
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



