Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ես հասկացա, թե Անի Մաջնունյանի հետ ինչ է լինելու». Նարեկ Մակարյանի աղմկահարույց հայտարարությունը

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է․

Դեռ ամիսներ առաջ երգիչ-դերասան Նարեկ Մակարյանն աչքի ընկավ իր պայծառատեսությամբ. հյուրընկալվելով «6-րդ զգայարան» հաղորդաշարի տաղավարում՝ երգիչն ինքը վերահաս վտանգի մասին զգուշացրեց պայծառատես Անի Մաջնունյանին… Թեև Ա. Մաջնունյանի սպանությունից հետո այս պատմությունը բավական մեծ արձագանք գտավ ու շատերը սկսեցին խոսել Նարեկի ունակությունների մասին, սակայն ժամանակի հետ ամեն ինչ խաղաղվեց՝ ստիպելով մտածել, որ պատահականություններ լինում են:

Սակայն երեկ համացանցում հայտնվեց ամերիկաբնակ հաղորդավարուհի Լիլի Ավագյանի հարցազրույցը: Պարզվում է, Լիլին օրեր առաջ վթարի է ենթարկվել, իսկ այդ մասին կանխազգացել ու նրան նախապես զգուշացրել էր Նարեկը: Aysor.am-ը կապ հաստատեց երգչի հետ՝ հետաքրքրվելով, թե ի վերջո ի՞նչ է կատարվում:

«Ինքս էլ չգիտեմ՝ ինչ պարզաբանում տամ, միայն կարող եմ ասել, որ այն, ինչ հրատարակվում է, կանխատեսումների շատ փոքր տոկոսն է: Շատ անգամ եմ ընկերներիս, գործընկերներիս զգուշացրել այս կամ այն վտանգի մասին, պարզապես չի լուսաբանվել զանգվածային լրատվամիջոցներով: Լիլին, փաստորեն, որոշեց մասսայականացնել»,-մեզ հետ զրույցում նշեց նա:

Ընկերները Նարեկի զգուշացումներին լուրջ են վերաբերում, բայց՝ ոչ միշտ: Թերահավատության արդյունքում՝ տուժումն են: «Վերջերս երգիչ Ռուսլանին զգուշացրել էի, որ ճանապարհ գնալիս իր հետ պահուստային անվադող վերցնի: Նա ինձ լսեց: Հետագայում պարզվեց, որ ճանապարհին իր ավտոմեքենայի անիվը պայթել է, բայց քանի որ իր հետ լրացուցիչ անիվ ուներ՝ ամեն ինչ հարթ է անցել: Գրիգոր Կյոկչյանին, մեր նկարահանման խմբի աղջիկներին ևս զգուշացրել եմ պատահարների մասին… Ինչ վերաբերում է Լիլիի դեպքին, ապա մի քանի օր առաջ գիշերը, երբ պառկած էի, զգացողություն ունեցա, որ ինչ որ վտանգ է լինելու: Նրան անմիջապես զգուշացնող հաղորդագրություն ուղարկեցի: Բայց նա հերթական անգամ չհավատաց իմ կանխազգացմանը ու փորձանքի հանդիպեց: Լավ է, ամեն ինչ լավ ավարտ ունեցավ: Մի անգամ էլ նման դեպք էր եղել, երբ նա Հայաստանում էր: Դիլիջան պետք է գնայինք, բայց վատ կանխազգացում ունեի ու համոզում էի իրեն՝ հետաձգել: Ինձ չլսեց… Ճանապարհին ժայռից քարը պոկվեց ու ընկավ մեր ավտոմեքենայի դիմաց, վթար եղավ: Ճիշտ է, մեզ ոչինչ չեղավ, բայց մեքենան լուրջ վնասներ կրեց».-վերհիշեց Նարեկը:



Երգիչը խոստովանեց, որ նման ունակություն վաղուց ունի, պարզապես այն բացահայտվեց «6-րդ զգայարան»-ից հետո. «Կարծում եմ, այս ամենը իմ մեջ միշտ էլ եղել է, ուղղակի ոչ ուրիշները, ոչ էլ նույնիսկ ես ուշադրություն չենք դարձրել: Առաջին անգամ, որ լուրջ զգացումներ ունեցա՝ «6-րդ զգայարանի» տաղավարում էր: Այդ ժամանակ համոզվեցի, որ նման բան կա: Ես հստակորեն հասկացա, թե Անի Մաջնունյանի հետ ինչ է լինելու: Նույնիսկ բարձրաձայնեցի ու ասացի` Ձեզ հետևում են: Նկատեցի, որ Անին թերահավատորեն մոտեցավ խոսքերիս, ու ափսոս, որ եղավ այդ սարսափելի դեպքը: Երբ այդ լուրն իմացա համացանցից, ուղղակի շոկի մեջ էի: Շատ զանգեր եմ ստացել այդ օրերին, ու ինձ համար շատ ծանր էր այս դեպքը: Դրանից հետո սկսեցի ուսումնասիրել ինքս ինձ, իմ ներսն ու գիտակցեցի, որ նման օժտվածություն ունեմ: Մի քանիսի հետ խորհրդակցելուց հետո հասկացա, որ սա շատ վտանգավոր բան է, պետք չէ տարվել, պետք է հեռու մնալ: Բայց, երբեմն չես կարողանում զգացածդ չարտահայտել, քանի որ վստահ ես՝ դիմացինիդ վտանգ է սպասվում: Նման դեպքերում ես շատ չեմ մանրանում, ուղղակի խնդրում եմ զգույշ լինել: Ճիշտ է, երբեմն հստակ զգում եմ, թե ի՞նչ վտանգ է լինելու, բայց հաճախ էլ ուղղակի հասկանում եմ, որ որևէ վտանգ սպառնում է»:



Թեև կանխազգացումները մարդկանց օգնում են են ու կարող են ետ պահել դժբախտություններից, սակայն նաև վախեցնելու աստիճանի մտահոգիչ են: «Ճիշտն ասած՝ ես էլ եմ մտահոգված այս ամենով, չգիտեմ էլ, սա կարողություն է, թե ինչ, դրանից անգամ ես եմ վախենում ու ինձ թվում է՝ հեչ պետք չի, որ ես դրանից ունենամ: Այսպես կյանքը շատ ավելի բարդանում է: Ինքս շատ հավատքով եմ, քրիստոնյա եմ ու փորձում եմ ապրել քրիստոնեային վայել կյանքով, վարքով ու բարքով: Շատ եմ այս թեմայով զրուցել քահանաների, հեգևորականների հետ, բայց հստակ պատասխաններ ոչ-ոք չի կարողանում տալ: Միակ բանն այն է, որ չարին չեմ ծառայում, այլ փորձում եմ մարդկանց հետ պահել որոշակի խնդիրներից: Չգիտեմ, միևնույն է՝ վախենում եմ այս ամենից ու փորձում այնպես անել, որ իմ մեջ նման զգացողություններ չարթնանան: Բայց, դե բնությունն իրենն անում է: Չնայած, եթե դա կարող է նպաստել ինձ մտերիմ, հարազատ մարդկանց, ապա վատ բան չէ, կարևորը՝ բոլորն անփորձանք, ողջ ու առողջ լինեն»,-փոքր ինչ սրտնեղած, բայց ժպիտով խոստովանեց խորհրդավոր երգիչը:



Նարեկ Մակարյանը չհերքեց, որ ի հայտ եկած կարողությունը փորձանքներից փրկում է նաև իրեն և հարազատներին: Երգիչն օրինակ բերեց մայրիկին, ով իրեն շատ հարցերում լսում է ու, Փառք Աստծո, վատ դեպքերից խուսափում: «Հաճախ ընկերներս, ծանոթներս հարցնում եմ, թե իրենց ինչ է սպասվում, բայց այս խոսակցություններից խուսափելու համար խափում եմ, թե այս ամենը կատակ է, նման բան չկա: Անընդհատ նոր բաներ են առաջանում իմ ներսում, որոնք ինձ վախեցնում են, ուզում եմ ձերբազատվել: Նույնիսկ մարդիկ կան, ովքեր գումար են առաջարկում, անգամ մայրիկիս միջոցով են փորձում ինձ համոզել, բայց ես մերժում են: Դա իմ գործը չէ»,-հայտարարեց նա:

Հարցին, թե արդյոք գեներում նման ունակությամբ օժտված մարդիկ կան՝ պատասխանը բացասական էր:

 

Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի