Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ։ Այն նաև ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ՝ չնայած հոգու խորքում գիտակցում է, որ երբեք չի ընդունվի ԵՄ․ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այն ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ նաև Ռուսաստանի հետ, քանի որ մենք ունենք բազմաթիվ տնտեսական նախագծեր. մենք շատ ընդհանրություններ ունենք մեր պատմության մեջ՝ Կովկասը, Սև ծովը։ Թուրքիան անկեղծորեն հետաքրքրված է Սև ծովի կայունությամբ»,- ասել է նա։
«Հիմա մեր թուրք գործընկերները կրկին խոսում են այն մասին, որ անհրաժեշտ է ինչ-որ կերպ համաձայնության գալ, որպեսզի նավագնացությունը չդառնա հարձակման թիրախ։ Բայց մենք չենք սկսել դա»,- հավելել է նախարարը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



