Հռոմի պապը կոչ է արել ամբողջ աշխարհում վերացնել մահապատիժը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀռոմի պապ Ֆրանցիսկը կոչ է արել ամբողջ աշխարհում արգելել մահապատիժը: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
Սուրբ Պետրոսի հրապարակում ելույթ ունենալով տասնյակ հազարավոր մարդկանց առաջ` նա հայտարարել է, որ «մի սպանիր» պատվիրանը վերաբերում է ինչպես անմեղներին, այնպես էլ` մեղավորներին:
Նա կոչ է արել ամբողջ աշխարհի կաթոլիկներին աշխատել մահապատժի վերացման վրա:



