Քրոջ նախկին ընկերոջ հետ վիճաբանությունն ավարտվել է 14-ամյա աղջկա մահվամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռոստովի մարզում 14-ամյա դպրոցականը մահացել է դանակահարության հետևանքով։ Դեպքը տեղի է ունեցել Կրասնոսուլինսկի շրջանի Պրիգորոդնի գյուղում, հայտնում է REN TV-ն։
Նախնական տեղեկություններով՝ աղջիկը փողոցում հանդիպել է իր ավագ քրոջ 21-ամյա նախկին ընկերոջը։ Նրանց միջև վեճ է սկսվել՝ կապված երիտասարդի և աղջկա քրոջ բաժանությունից առաջ նրա պահվածքի հետ։
Վիճաբանության ընթացքում տղամարդը, ենթադրաբար գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հարձակվել է դեռահասի վրա և դանակով վնասվածքներ պատճառել նրան։ Ստացած վնասվածքները մահացու են եղել։
Աղջկա մարմինը հայտնաբերվել է դեպքի վայրի հարևանությամբ։ Իրավապահները կասկածվողին ձերբակալել են, իսկ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է։
Past.am-ը կհետևի իրավապահների կողմից հրապարակվող նոր մանրամասներին։
Հետևեք մեզ՝ այստեղ



