Քաղաքացին ընկել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի հորաններից մեկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 21-ին՝ ժամը 14.18-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Լոռու մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի 9 մ խորությամբ հորաններից մեկը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:



