Փլուզում Ռուսթավելի փողոցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 21-ին, ժամը 10.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուսթավելի փողոցի թիվ 8 տան բակում փլուզվել է ընդհանուր օգտագործման շինություն (սանհանգույց և խոհանոց՝ 9-10 քմ)։
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ փլուզվել է ընդհանուր օգտագործման խոհանոցի արտաքին պատը (մոտ 5 քմ):
Փրկարարները սահմանազատել են տարածքը:



