Հոմսում կրկնակի ահաբեկչության հետեւանքով 46 մարդ է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍիրիայի Հոմս քաղաքում կրկնակի ահաբեկչության հետեւանքով 46 մարդ է մահացել, հաղորդում է Reuters-ը։
Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ, երկու պայթյունները տեղի են ունեցել Հոմսի Ազ Զահրա թաղամասում։ Ռումբերից մեկը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը։



