Վրաստանում ավտովթարից 5 մարդ է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանում այսօր՝ փետրվարի 21-ին, երկու միկրոավտոբուսների ճակատային բախման հետեւանքով 5 մարդ է մահացել։
Ինչպես հաղորդում է Rustavi2 հեռուստաալիքը, ավտովթարը տեղի է ունեցել Վրաստանի արեւելքում, Ուջարմա գյուղի մոտ։ Վթարի հանգամանքները պարզվում են։ Դեպքի վայրում են ոստիկաններն ու արտակարգ ծառայությունների աշխատակիցները։
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, ավտովթարի հետեւանքով մահացել է 5 մարդ, եւս երկու մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։



