Ողբերգական վթարից տուժած 1 տարեկան երեխան դուրս է գրվել հիվանդանոցից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է .
Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին փետրվարի 16-ին, տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած 1-ամյա փոքրիկը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:
Երեխան մոր մոտ է, որը դեռ բուժում է ստանում Ապարանի բժշկական կենտրոնում:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին, Ապարան-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ 2107» եւ «ԴՈԴՋ» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով մահացել են մայր ու որդի: Երեխան բազուկի կոտրվածք, գանգուղեղային տրավմա ուներ:
Վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242 -րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:



