Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ ամիս Թուրքիայից գաղտնի ռազմական չվերթով է մեկնել, մինչդեռ Սպիտակ տունը հայտարարել էր, որ նա թռչում է «Air Force One»-ով։ Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ նշելով, որ այդ քայլը պայմանավորված էր Իրանի կողմից մահափորձի սպառնալիքով։

Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Անկարա էր ժամանել Կատարի նվիրած և վերջերս վերանորոգված ինքնաթիռով, սակայն Թուրքիայից մեկնելիս անսպասելիորեն օգտագործել է ավելի հին «Air Force One»-ը, ինչը հարցեր էր առաջացրել նոր ինքնաթիռի անվտանգության վերաբերյալ։

Անկարայում տեսախցիկների առջև հին «Air Force One»-ը նստելուց հետո Թրամփին օդանավակայանի սննդի սպասարկման բեռնատարով գաղտնի տեղափոխել են ավելի փոքր ինքնաթիռ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-32A, հայտնել է Washington Post-ը՝ վկայակոչելով գործողությանը ծանոթ ամերիկացի պաշտոնյայի և իր կողմից ուսումնասիրված նյութերը։

Լրագրողները, որոնք կարծում էին, թե Թրամփի հետ միասին թռչում հին «Air Force One»-ով, տեղեկացվել էին, որ մամուլի սրահի պատուհանների վարագույրները փակ պահեն։ Washington Post-ը հայտնել է, որ բացի լրագրողներից, Սպիտակ տան որոշ աշխատակիցներ նույնպես կարծում էին, թե նախագահը գտնվում է այդ ինքնաթիռում։

Երբ ավելի ուշ լրագրողները Թրամփին հարցրել են, թե ինչո՞ւ էին ստիպված փակ պահել պատուհանների վարագույրները, նա պատասխանել է՝ դա այն պատճառով էր, որ իրենք «հավանաբար վտանգավոր չվերթով» էին թռչում՝ շարունակելով. «Բայց եթե ես գնամ, դուք էլ կգնաք, չէ՞»։

Թրամփին տեղափոխող C-32A-ը Մեծ Բրիտանիա է հասել մոտավորապես ժամը 22:20-ին, իսկ հին «Air Force One»-ը՝ մի քանի րոպե անց, հայտնում է Washington Post-ը։ Լրատվամիջոցը նշել է, որ պարզ չէ, թե ինչպես է Թրամփը C-32A-ից կրկին տեղափոխվել հին «Air Force One»։

Նախագահին ուղեկցող լրագրողների խումբը հայտնել է, որ Թրամփը հին «Air Force One»-ի աստիճաններով իջել է Մեծ Բրիտանիայի ժամանակով ժամը 22:56-ին։

Պենտագոնը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը:

Երբ Սպիտակ տանը հարցրել են գաղտնի չվերթի և երրորդ ինքնաթիռի օգտագործման մասին, նախագահի աշխատակազմի հաղորդակցության տնօրեն Սթիվ Չյունգը հայտարարել է, որ Կատարի նվիրած ինքնաթիռը համալրված է բարձր մակարդակի անվտանգության համակարգերով, որոնք ապահովում են նախագահի և նրա աշխատակազմի անվտանգությունը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԿիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Մոսկվայում տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել. ինչ է կատարվում «Զվարթնոցում» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել