Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները

ՍՊՈՐՏ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արգենտինայի ազգային հավաքականի և «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին ժամանել է հայրենի Ռոսարիո՝ վերջին հրաժեշտը տալու հորը՝ Խորխե Մեսսիին, որը կյանքից հեռացել է 68 տարեկանում՝ ծանր և երկարատև հիվանդությունից հետո։

Ինչպես հաղորդում է արգենտինական Infobae հրատարակությունը, 39-ամյա հարձակվողն ընտանիքի հետ անձնական ինքնաթիռով Ռոսարիոյի օդանավակայան է վայրէջք կատարել շաբաթ օրը՝ երեկոյան ժամը 20:45-ի սահմաններում: Հոր մահվան պատճառով արգենտինացի աստղը բաց է թողել Լիգաների գավաթում «Ինտեր Մայամիի» հանդիպումը մեքսիկական «Մոնտերեյի» դեմ։

Խորխե Մեսսին մահացել է ուրբաթ գիշերը Ռոսարիոյի կլինիկաներից մեկում։ Թեև հիվանդության հստակ ախտորոշումը չի հրապարակվում, հայտնի է, որ վերջին շրջանում նա մշտական բժշկական հսկողության տակ է եղել։

Հեղինակավոր լրագրող Էդուարդո Ֆեյնմանի փոխանցմամբ՝ Էլ-Պրադո գերեզմանատանը կայանալիք հրաժեշտի արարողությունը կանցնի խիստ փակ, ընտանեկան ձևաչափով, և դրան կմասնակցեն միայն ամենամտերիմ հարազատները.

«Ամեն ինչ կանցնի փակ մթնոլորտում, որտեղ գլխավորը հարգանքն է Մեսսիների ընտանիքի նկատմամբ։ Ոչ մի ֆուտբոլային ֆունկցիոներ կամ ղեկավար Ռոսարիո չի մեկնի», — նշել է Ֆեյնմանը X սոցիալական ցանցի իր էջում։

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան պաշտոնապես ցավակցել է Մեսսիների ընտանիքին։ Ի հիշատակ Խորխեի՝ արգենտինական ֆուտբոլի բոլոր դիվիզիոններում առաջիկա հանդիպումները կմեկնարկեն լռության րոպեով, իսկ դրոշները խոնարհված կմնան մինչև օգոստոսի 14-ը։

Հոր առողջական վիճակի վատթարացման մասին հայտնի էր դարձել դեռևս 2026 թվականի աշխարհի առաջնության օրերին։ Խմբային փուլի առաջին տուրում Ալժիրի հավաքականի նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից և իր ձևակերպած հեթ-տրիկից հետո, Մեսսին խոստովանել էր, որ առաջին գոլից հետո չի կարողացել զսպել արցունքները, քանի որ խաղին նախորդել էին հոգեբանորեն ծանր օրեր։ ԱԱ-2026-ի եզրափակչում Իսպանիայից կրած պարտությունից հետո Լիոնելն անմիջապես վերադարձել էր Ռոսարիո՝ ժամանակն ընտանիքի ու հոր կողքին անցկացնելու համար։

Խորխե Մեսսին ծնվել էր 1958 թվականին և երկար տարիներ աշխատել պողպատաձուլական գործարանում՝ նախքան որդու կարիերային ամբողջությամբ նվիրվելը։

Նա Լիոնելի համար ոչ միայն հայր էր, այլև նրա առաջին գործակալը, խորհրդատուն և փառահեղ կարիերայի գլխավոր ճարտարապետը։ Հենց նա էր նկատել 4-ամյա որդու տաղանդը, տարել նրան «Նյուելս Օլդ Բոյզի» ակադեմիա, իսկ ավելի ուշ անզիջում պայքար մղել աճի հորմոնի պակասի թանկարժեք բուժման համար՝ ի վերջո կազմակերպելով ընտանիքի պատմական տեղափոխությունը Բարսելոնա։

Իր ողջ կյանքի ընթացքում Խորխեն ստանձնել էր որդու կարիերայի կառավարումն ու ադմինիստրատիվ հարցերը՝ թույլ տալով ութակի «Ոսկե գնդակի» դափնեկրին կենտրոնանալ բացառապես ֆուտբոլի վրա։

ArmSport

Հետևեք մեզ՝ այստեղ

Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետԹրամփը պատմել է, թե ինչպես է Google-ը մերժել օվկիանոսն իր անունով կոչելու առաջարկը Հայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Այսօր հարթակ դուրս կգա Հայաստանի 4 ծանրորդ․ երիտասարդների և Մ23 ԵԱ-ի օրվա ժամանակացույցը Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանՈւկրաինական պшտերազմը պետք է ավարտվի․ Թրամփ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ պաշտոնական այցի շրջանակում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումը Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար Դավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարը Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան Աբրահամյան Հայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել էԵվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվել Գյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Հայտնի երգչուհուն Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» են ճանաչել «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Ավտովթար՝ Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց․ կան վիրավորներ Թրամփը կասեցնում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն ու մաքսատուրքերը Տարադրամի փոխարժեքն այսօր. դոլարի գինը փոխվե՞լ էԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր Գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ն Մոսկվային է փոխանցել ռուսական դիզելի հնարավոր գնորդների ցանկը Ֆրանսիայում սպասում են 500 բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների մտավախություն ունեն Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Իրանը հայտարարել է Պարսից ծոցից ԱՄՆ նավերին էլ ավելի հեռու հետ մղելու ծրագրերի մասին Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը