Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սև ծովում նավերի, նավահանգիստների և արտահանման տերմինալների նկատմամբ հարձակումների ակտիվացումը շարունակում է ազդել տարածաշրջանային բեռնափոխադրումների վրա։ Reuters-ն օրերս հայտնել է, որ ռազմական գործողությունների հետևանքով խաթարվում են հատկապես հացահատիկի և նավթի մատակարարումները։ 

Ըստ Reuters-ի՝ Սևծովյան նավթատարների օրական փոխադրման արժեքը մեկ շաբաթում աճել է ավելի քան $200,000-ից մինչև $300,000, իսկ պատերազմական ապահովագրության արժեքը որոշ նավահանգիստների համար կրկնապատկվել է՝ հասնելով նավի արժեքի մոտ 2%-ին։

Թեմայի մասին Tert.am-ը զրուցել է տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ՝ հասկանալու՝ ստեղծված իրավիճակն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա։

«Հայաստանը ցորենը հիմնականում ներմուծում է Ռուսաստանից, ավելի փոքր ծավալներով՝ Ղազախստանից և Ուկրաինայից։ Ռուսական մատակարարումները սովորաբար իրականացվում են Վրաստանի տարածքով։ Եթե Սև ծովով փոխադրումները դժվարանան, հնարավոր է բեռների ավելի մեծ մասը տեղափոխվի Վերին Լարսի անցակետով, ինչը կարող է հանգեցնել ուշացումների և լրացուցիչ լոգիստիկական խնդիրների»,-նշում է տնտեսագետը։

Նրա խոսքով՝ Սև ծովն աստիճանաբար վերածվում է պատերազմական գոտու։ Նրա գնահատմամբ՝ Ուկրաինան սկսել է թիրախավորել ռուսական և Ռուսաստանի շահերին առնչվող բեռնատար նավերը, իսկ Ռուսաստանը պատասխան հարվածներ է հասցնում ուկրաինական նավահանգիստներին և դեպի Ուկրաինա շարժվող նավերին։ Այս ամենի արդյունքում ծովային փոխադրումները դառնում են առավել ռիսկային։

Միքայելյանի գնահատմամբ՝ Հայաստանի համար, այս փուլում կարող են առաջանալ լոգիստիկական բարդություններ: 

«Կարող են որոշակի թանկացումներ լինել, բայց այս պահի դրությամբ կդժվարանամ նշել՝ որ ապրանքատեսակների պարագայում»,-ասում է նա և հավելում՝ եթե Սև ծովում լարվածությունը երկար պահպանվի կամ խորանա, Հայաստանի համար ռիսկերը կարող են մեծանալ։

Միևնույն ժամանակ, տնտեսագետը նշում է, որ նման զարգացումները կարող են լրացուցիչ խթան դառնալ տարածաշրջանային այլընտրանքային հաղորդակցությունների, այդ թվում՝ Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացման վերաբերյալ քննարկումների համար, ինչը տեսականորեն Հայաստանի համար կստեղծի նոր ցամաքային և ծովային լոգիստիկական հնարավորություններ՝ նկատի ունենալով Միջերկրական ծովի ուղղությունը:

Այնուամենայնիվ, տնտեսագետը շեշտում է, որ այս պահին նման սցենարները դեռևս տեսական են, իսկ այս պայմաններում Հայաստանի համար առավել հավանական հետևանքները մատակարարումների ուշացումներն ու փոխադրումների թանկացումն են, ոչ ապրանքների պակասը։ Նրա գնահատմամբ՝ եթե ռուս-ուկրաինական ծովային պատերազմը երկար շարունակվի, դրա տնտեսական ազդեցությունը Հայաստանի վրա աստիճանաբար ավելի նկատելի կդառնա:

Հետևեք մեզ՝ այստեղ

Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկերՍաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԿիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Մոսկվայում տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել. ինչ է կատարվում «Զվարթնոցում» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում