Երևանի Մյասնիկյան պողոտայում ժայռաբեկորները թափվել են երթևեկելի հատված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 21-ին՝ ժամը 08.48-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ռիցար» հյուրանոցային համալիրի մոտակայքում, ժայռաբեկորները թափվել են երթևեկելի հատված. անհրաժշետ է օգնություն:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն:
Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը:
Վերադարձի ճանապարհին փրկարարները նկատելով, որ կենդանաբանական այգու դիմաց ժայռաբեկորներ են թափվել ճանապարհի երթևեկելի հատված հեռացրել են դրանք և սահմանազատել տարածքը:



