Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան
ՎԻԴԵՈ«Վաղը՝ ժամը 16:00-ին, Վաղարշապատի՝ Էջմիածնի դատարանում տեղի է ունենալու մի անօրինակ բան։ Հայաստանի իշխանությունները խայտառակ ճնշման քայլ են անում, և պատմության մեջ նմանը չունեցող դեպք է արձանագրվելու․ Ամենայն Հայոց Կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը որպես մեղադրյալ հրավիրվել է դատարան։
Վաղը մենք Ազգային ժողովում չենք լինի, մեր հայրենակիցների հետ մենք կլինենք Վաղարշապատում՝ ժամը 16:00-ին, որպեսզի բոլորը տեսնեն, որ մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ։ Վաղը ժամը 16:00-ին ես լինելու եմ Էջմիածնի դատարանի դիմաց։ Մենք բոլորս լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել



