Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գերմանիայի իրավապահ մարմինները ահաբեկչության կասկածանքով հետաքննություն են սկսել այն բանից հետո, երբ Լայպցիգ/Հալլե օդանավակայանի թռիչքուղիներից մեկի մոտ պայթուցիկ նյութով բեռնված անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Դրոնը գիշերը հայտնաբերել են օդանավակայանի աշխատակիցները՝ սահմանափակ մուտքով բեռնափոխադրումների գոտում, հարավային թռիչքուղու մոտ։ Դեպքից հետո թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ մի շարք օդանավեր, այդ թվում՝ DHL լոգիստիկ ընկերությանը պատկանող ինքնաթիռներ, ուղղվել են այլ օդանավակայաններ։

Գերմանական իշխանությունների փոխանցմամբ՝ ուղևորների և օդանավակայանի աշխատակիցների համար անմիջական վտանգ չի եղել։ Առավոտյան թռիչքուղիներից մեկը վերաբացվել է, և օդանավակայանի աշխատանքը հիմնականում վերականգնվել է։

Պայթուցիկ նյութերի մասնագետները վնասազերծել են անօդաչու սարքի գործարկման մեխանիզմը։ Դեպքի քննությունը ստանձնել են ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարող դատախազներն ու ոստիկանության ստորաբաժանումները։

Միաժամանակ քննիչները պարզում են, թե ինչ անհայտ առարկայի է օդում բախվել DHL-ի բեռնատար ինքնաթիռներից մեկը։ Օդանավը Լայպցիգից հեռանալուց հետո ստիպված է եղել վայրէջք կատարել Հանովերում, որտեղ դրա վրա աննշան վնասվածքներ են հայտնաբերվել։

Bild պարբերականի տվյալներով՝ պայթուցիկով դրոնը գտնվել է ուկրաինական Antonov բեռնատար օդանավի անմիջական հարևանությամբ։ Antonov Airlines-ը Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո Լայպցիգ/Հալլե օդանավակայանն օգտագործում է որպես իր գործունեության հիմնական հենակետերից մեկը։

Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը դեպքից հետո արտակարգ հանդիպում է հրավիրել երկրի անվտանգության ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ։

Գերմանական օդանավակայաններում վերջին շրջանում անվտանգության ուժեղացված միջոցներ են կիրառվում՝ ռազմական օբյեկտների, էներգետիկ ենթակառուցվածքների, նավահանգիստների և լոգիստիկ ընկերությունների տարածքներում չարտոնված անօդաչու սարքերի թռիչքների պատճառով։

Գերմանիայի դաշնային ոստիկանությունն ավելի վաղ չէր բացառել, որ նման գործողությունների մի մասը կարող էր կազմակերպվել ռուսական գործակալների կողմից։ Ռուսաստանը հերքում է ինչպես այդ միջադեպերին, այնպես էլ Եվրոպայում ավելի վաղ գրանցված ենթադրյալ դիվերսիոն գործողություններին իր մասնակցությունը։

Իշխանությունները դեռ չեն հաստատել, թե արդյոք Լայպցիգի օդանավակայանում տեղի ունեցածը կապված է 2024 թվականին Եվրոպայում բեռնափոխադրումների ընթացքում հայտնաբերված հրկիզող սարքերի դեպքերի հետ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկերՍաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԿիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան