Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր Հայկս, հասուն, խելացի։ Երբեմն բառերն էլ չեն հերիքում իրեն նկարագրելու համար։ Հիմա երկու թոռնիկ ունեմ՝ Կարինեն և Հայկը։ Թոռնուհիս, կարծես, Հայկս լինի, այնքան նման են իրար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հայկի մայրիկը՝ տիկին Կարինեն։

Հայկը ծնվել է Սյունիքի մարզում՝ Կապանում։ Դպրոց է հաճախել նախ՝ Կապանում, իսկ չորրորդ դասարանից՝ Երևանում, քանի որ ընտանիքը տեղափոխվել է մայրաքաղաք։ «Ի տարբերություն եղբոր, Հայկս բարձր առաջադիմություն չի ունեցել, բայց շատ էր սիրում դպրոցը, երբեք բացակա չի ունեցել։ Սիրում էր մաթեմատիկան և ռուսաց լեզուն։ Դպրոցին զուգահեռ Հայկը հաճախել է սպորտի՝ մարմնամարզության, թեթև աթլետիկայի, մինչև բանակ զորակոչվելը՝ քիքբոքսինգի: Սպորտի ոլորտում հասցրել էր մի շարք հաջողություններ գրանցել»։

Դպրոցն ավարտելուց հետո Հայկն աշխատել է, իսկ 2019 թվականի դեկտեմբերի 25ին զորակոչվել է ժամկետային ծառայության։ Ծառայել է Հադրութում։ Զորացրվելուց հետո Հայկի հիմնական երազանքները կապված էին ընտանիք կազմելու հետ։ Մայրիկն ասում է՝ որդին արդեն երկար ժամանակ ընկերուհի ուներ և մտադիր էր զորացրվելուց հետո ամուսնանալ, աշխատել և իր կյանքը կառուցել։ «Իր երդմնակալության օրերին ես վատառողջ էի, զանգահարեցի իրեն, ասացի՝ Հա՛յկ ջան, գուցե այդ օրը չկարողանամ քո մոտ գալ։ Նա էլ արձագանքեց՝ որ պետք է անպայման գնանք, ընկերուհուն էլ մեզ հետ տանենք։ Ինչպես ասում են, ինձ ոտքի հանեցի, կազդուրվեցի, ամեն ինչ արեցի, որ այդ օրը Հայկիս կողքին լինենք։ Դա եղել է մեր վերջին հանդիպումը։ Հունվարի 30-ին գնացինք, փետրվարի 2-ին եկանք։ Այնքան ձյուն էր եկել այդ օրերին, Հայկս էլ ուրախացել էր, որ մեկ օր ավելի մնացինք, չէինք կարողանում Ղարաբաղից գալ»։

Երբ հարցնում եմ ծառայության հանդեպ Հայկի վերաբերմունքի մասին, մայրիկը նշում է՝ սիրով է մեկնել բանակ։ «Միշտ ասել է՝ մենք երկու եղբայրներով անպայման պետք է ծառայենք։ Ավագ որդիս էլ Ապրիլ յան պատերազմի մասնակից է։ Հայկս էլ մեծ պատրաստակամությամբ մեկնեց ծառայության. «Եղբայրս ծառայել է, ես էլ պետք է իմ հայրենիքին ծառայեմ»։ Ասում էր՝ բանակում տղամարդ են դառնում։ Երբեք չի տրտնջացել որևէ բանից, ոչինչ չի խնդրել, որ իրեն ուղարկենք, շատ գոհ էր ամեն ինչից»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Սեպտեմբերի 27-ին աշխատավայրում էի, պատերազմի լուրը ստացա։ Շատ դժվարությամբ իր հետ կարողացանք կապ հաստատել։ Այդ օրն ասաց. «Մա՛մ, ես ու ընկերս մեռնելուց ենք պրծել, ականը մեր գլխի վերևում պայթեց»։ Իրեն ասված միակ խոսքս էր՝ Հա՛յկ ջան, զգույշ կլինես։ Խնդրեցի, որ անպայման էլի զանգի։ Երեկոյան զանգահարեց, բոլորիս հետ զրուցեց։ Եղբայրը զրույցի ժամանակ ասաց. «Հայկո՛, զգույշ մնա, ես այդ ճանապարհով անցել եմ»։ Իսկ Հայկս արձագանքեց՝ հետախույզ եմ գրվել։ Դավիթս բարկացավ։ Հայկը հետախույզ չէր, բայց պատերազմի ժամանակ հետախուզական գործողություններին մասնակցելու պատրաստակամություն էր հայտնել։ Հետո նաև ընկերուհուն էր զանգահարել։ Նրա հետ զանգն ընդհատվել էր, մենք չհասկացանք, թե ինչ տեղի ունեցավ»։

Հայկը զոհվել է սեպտեմբերի 28-ին։ Մայրիկն ասում է մի միտք, որը օրեր շարունակ ծակում է ուղեղս։ «Մենք եզրակացնում ենք, որ Հայկը զոհվել է սեպտեմբերի 28-ին։ Ընկերուհու հետ խոսել էր 12 անց կես, դրանից հետո իրենից զանգ չենք ստացել։ Իր թղթերի մեջ գրված է սեպտեմբերի 29-ը։ Հայկիս ընկերը, ում հետ նա զոհվել է, Արցախից էր։ Հենց նրա հայրիկն էլ երկու տղաների մարմիններն իջեցրել էր։ Մինչև հոկտեմբերի 1-ը որևէ տեղեկություն չենք ունեցել իրենից։ Զանգահարեցի ունեցածս հեռախոսահամարներից մեկով, ասացի, որ Հայկիցս տեղեկություն եմ ուզում ստանալ։ Ինձ փոխանցեցին, որ նա շատ լավ է, բունկերներում է, անպայման կզանգահարի ինձ։ Այնքան ուրախացա, անցած երեք օրերն ուղղակի մղձավանջային էին, ո՛չ կարողանում էինք քնել, ո՛չ հաց ուտել։ Բայց այդ օրը, երբ տանից դուրս եկա, բոլորն ինձ էին նայում, ես էլ զարմանում էի այդ ուշադիր հայացքներից։ Լուրն արդեն հասել էր քաղաք, մարդիկ տեղյակ էին, որ Հայկս զոհվել է։ Աշխատավայրում տնօրենս հարցրեց, թե ինչ լուր ունեմ տղայիցս, փոխանցեցի՝ բունկերներում է, ամեն ինչ կարգին է։ Բայց նա էլ արդեն գիտեր բոթը։ Երբ արդեն տուն էի վերադառնում, տեսա շտապօգնության մեքենան, ինչ-որ կասկած մտավ սիրտս։ Ինձ ասացին, որ Հայկս վիրավորվել է, իսկ հետո... Հոկտեմբերի 2-ին Հայկիս բերեցին»։ Հարվածը եղել է ուղիղ Հայկի սրտին։ Ընտանիքը նրան չի տեսել, չի կարողացել հրաժեշտ տալ, բայց հարազատները ճանաչել են նրան։

Ապրելու ուժի մասին։ «Հիմա միայն իմ թոռնիկներն են ուժ տալիս։ Օրվա ընթացքում այնքան շատ եմ իրենցով զբաղվում, որ ծանր մտքերը մի քիչ ցրվում են։ Թոռնիկիս Հայկ ենք անվանակոչել, որ այդ անունն ապրի, բայց հետաքրքիրն այն է, որ քույրիկը՝ Կարինեն, ավելի շատ է նման Հայկիս՝ աչքերի գույնով, վարքագծով։ Մեծանալով՝ գուցե ավելի նմանվի հորեղբորը»։

Հ. Գ. - Հայկ Լալայանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանը կարիք ունի Ավետիք Չալաբյանի նման խելացի, աշխատասեր և զարգացած մարդու. Արմեն ՄանվելյանԻնչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ»Վեց զոհ Ուկրաինայում՝ ռուսական հարվածներից հետո Ո՞ր հայկական ամրոցը երբեք չի գրավվել․ պատմական առեղծված, որը մինչ օրս հետաքրքրում է պատմաբաններինԲժիշկներին հաջողվել է փրկել լողավազանում գրեթե ջրահեղձ եղած երեխայի կյանքը Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն «Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ»Իրանը երբեք միջnւկային զինшմթերք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման․ Վենս Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին Քարը քարին չեն թողնի. «Փաստ»ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին 3-ամյա աղջիկը կորցրել է գիտակցությունը խաղի ընթացքում և մահացել հիվանդանոցումԱյս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»Երկու տարեկան աղջնակը հոր կողմից ծեծի ենթшրկվելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց Լույս չի լինելու Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար Ղազարյան