Լավ և վատ լուրեր՝ «Քարե դարդ» սիթքոմի կողմից (տեսանյութ)
ՎԻԴԵՈ«Քարե դարդ» սիթքոմը Facebook-յան իր պաշտոնական էջում երկրպագուներին 2 լուր է հայտնում:
«ԿԱՐԴԱԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ!!! Նախ ուզում ենք սկսենք նրանով, որ մեր հավատարիմ երկրպագուների քանակը և՛ ուրախացնում է, և՛ պարտավորեցնում։ Իսկ հիմա անցնենք լուրերին։ Նախ Ձեր իսկ ցանկությամբ սկսենք տխուրից։
Եվ այսպես մոտենում է ավարտին Քարե Դարդի 1-ին եթերաշրջանը։ Այս երեքշաբթի և հինգշաբթի կարող եք դիտել սիրված սիթքոմի 1-ին եթերաշրջանը եզրափակող 23-րդ և 24-րդ սերիաները։ Սպասվում է շատ ծիծաղելի, վայրենի, ֆանտաստիկ հետաքրքիր ու անսպասելի վերջաբան։ Այնպես որ բաց չթողնեք։
Իսկ այժմ վայրենի կատակերգության ուրախ լուրը։ Քարե Դարդի 2-րդ եթերաշրջանը կմեկնարկի ՇՈւՏՈՎ, ՇԱԱԱԱԱԱՏ ՇՈւՏՈՈՈՈՎ ու շատ հետաքրքիր զարգացումներով և ինչպես միշտ շատ ծիծաղելի ու տարբերվող իրադարձություններով։ Այնպես որ բաց չենք թողնում այս եթերաշրջանի վերջին 2 սերիաները ու սպասում ենք ՔԱՐԵ ԴԱՐԴ 2-ին»։
#ՎայրենիԿատակերգություն #ՔարեԴարդ #QareDard
Տեսանյութում ներկայացվում է առաջին եթերաշրջանը: Սպասվելիք 2-րդ եթերաշրջանի տեսանյութը նույնպես չի ուշանա և կներկայացվի շատ շուտով:



