Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 7-ի վիճարկված ընտրություններով ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովը կիրակնօրյա նիստով սկսեց աշխատանքները: Նորակազմ խորհրդարանը դեռ ղեկավարության ձևավորման փուլում է: Երեկ 63 յուրայինների ձայներով ԱԺ նախագահ ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը: Խորհրդարանն անցել է փոխնախագահների ընտրությանը, հետո հերթը կհասնի մշտական հանձնաժողովների նախագահներին: Հաշվի առնելով, թե ինչպես են ընթանում նիստերը, այս շաբաթ, երևի թե, ԱԺ-ն զբաղված կլինի ընտրություններով:

Առաջին երկու օրվա հետ կապված տարաբնույթ կարծիքներ կան: Իհարկե, դժվար է մի քանի նիստով եզրահանգումներ անել: Սակայն հատկապես մի հարց, ինչպես ասում են, ականջ ծակեց: Մասնավորաբար, նորակազմ ԱԺ առաջին նիստի ընթացքում հատկապես նույն Ռուբեն Ռուբինյանի ելույթում հնչած որոշ արտահայտություններ ու նոտաներ առանձնահատուկ ուշադրության են արժանի: Խոսքը հատկապես այն արտահայտությունների մասին է, որոնց իմաստը հանգում էր «զրոյից սկսելուն», «մաքուր էջից» սկսելուն, քաղաքակիրթ փոխհարաբերություններ ունենալուն, առհասարակ, բարեկրթության շրջանակներում մնալուն, «կարմիր գծեր» չհատելուն:

Հիրավի, շատ լավ, նույնիսկ համարձակ կարելի է ասել՝ հրաշալի բաներ են ասում քպականներն ու նրաց ընտրած ԱԺ նախագահը: Առանց հեգնանքի՝ հրաշալի: Ավելին, ասում են բաներ, որոնց մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք ու չենք կարող համաձայն չլինել, ավելին՝ չողջունել: Բայց այստեղ միանգամից մի ամբողջ շարք հարցեր ու դիտարկումներ են առաջ գալիս:

Առաջինը, բնականաբար, այն է, թե ինչ է ակնկալում ՔՊ-ի ներկայացուցիչը, որ ընդդիմությունը մոռանալո՞ւ է այն ամենը, ինչ բերել է իշխող քաղաքական ուժը մեր երկրի գլխին, այն ամենը, ինչի համար ժողովրդի մեծամասնությունը մերժել է իրենց: Եթե նույնիսկ մի կողմ դնենք 2018-2020 թթ. միջակայքում արձանագրված անընդունելի դրսևորումները՝ հարձակում խորհրդարանի վրա, հարձակում դատարանների վրա, կորոնավարակի շրջանում մահացու կառավարում, բանակցային գործընթացի փակուղայնացում և այլն, ապա 2020-ից սկսած ու մինչ օրս տեղի ունեցածները չեն կարող պարզապես մոռացվել: Դա անհնար է մոռանալ ոչ միայն այն պատճառով, որ, ենթադրենք, ընդդիմադիր ուժերը հիշաչար են: Չի կարող պարզապես մոռացվել այդ ամենը, ինչ արվել է, կրկնենք, հատկապես սկսած 2020-ից, քանի որ դա ՔՊ-ի իշխանավարման «քաղաքական ժառանգությունն» է ու այլևս պատմական իրողություն. հազարավոր զոհերի հանգեցրած պատերազմ, Արցախի զգալի տարածքների կորուստ, ապա հաջորդած կորուստներ՝ Արցախի ուրացում և ամբողջական հայաթափում, ՀՀ ինքնիշխան տարածքի կորուստներ, նոր զոհեր, սահմանազատման անվան տակ նոր կորուստներ, Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացում, Հայաստանի ժողովրդավարական ոչ շատ ձեռքբերումների կորուստ, երկիրը ոստիկանապետության, բռնապետության վերածելու բացահայտ մղումներ, սեփականության իրավունքի, առհասարակ՝ իրավունքի շարունակական ոտնահարումներ, տասնյակով քաղբանտարկյալներ, աննախադեպ հարձակումներ Հայ առաքելական եկեղեցու վրա, Եկեղեցու ինքնավարությանը միջամտելու բացահայտ դրսևորումներ:

Ահա, այս ամենը չի կարող պարզապես ջնջվել կամ մոռացվել: Դեռ չենք խոսում այն մասին, որ զուտ քաղաքագիտական տեսանկյունից 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի կյանքում ստեղծված ճգնաժամը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլև ավելի ու ավելի է խորացել: Ավելին, այդ ճգնաժամն արտապատկերվել է Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներում (անխուսափելիորեն) և այժմ ակնհայտորեն շոշափում է ինչպես տնտեսության ամբողջական ճյուղեր, առհասարակ՝ բիզնեսի ու ներդրումների վրա է ազդում, այլև նույնիսկ ամենաշարքային հողագործի կամ այգեպանի գործունեության: Ճգնաժամն, ըստ այդմ, դարձել է համընդգրկուն: Իսկ վերջին՝ հունիսի 7-ի ընտրություններից հետո այն համալրվել է նորանոր խնդիրներով, սկսած շուրջ 60 հազար ընտրողների քվեների կամայական զրոյացումից, վերջացրած քաղբանտարկյալների ու քաղհալածյալների թվի շեշտակի ավելացմամբ:

«Մաքուր էջից սկսելու» մոտեցման հետ կապված դիտարկումների երկրորդ շերտը վերաբերում է այն իրողությանը, որ նման կոչեր անող ուժի ներկայացուցիչները շարունակում են սադրել, լարել մթնոլորտը, անել արմատապես անընդունելի, այդ թվում՝ հազարավոր հայ քրիստոնյաների կրոնական ընկալումներին ու զգացմունքներին դիպչող հայտարարություններ: Ըստ որում, պետք է նկատել, որ «մաքուր էջից» սկսելու որոշ հնարավորություն ուներ ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Սակայն նա գերադասեց ոչ թե մաքուր կամ գոնե կիսամաքուր էջից սկսել, այլ վիրավորական բառամթերքով, մեղադրական պիտակումներով հարձակվել ոչ միայն քաղաքական հակառակորդների, այլև Հայաստանի շուրջ 600 հազար քաղաքացիների վրա, որոնք քվեարկել են ընդդիմադիր ուժերի օգտին: Քաղաքացիներին հանիրավի մեղադրեց ընտրակաշառք վերցնելու մեջ, արեց անընդունելի արտահայտություններ, ավելին՝ իրեն կուրորեն ենթարկվող իրավապահ մարմիններին հանձնարարեց իրականացնել հետապնդումներ: Սրանք բոլորը այլևս կատարված ու արձանագրված բացահայտ փաստեր են:

Ավելին, հենց ԱԺ անդրանիկ նիստում իշխանության որոշակի ներկայացուցիչներ կրկնեցին իրենց կուսակցական ղեկավարի մոտեցումները: Այդ պայմաններում «մաքուր էջի», բարեկիրթ կամ քաղաքակիրթ հարաբերությունների մասին հայտարարությունները չեն կարող անկեղծ համարվել, որքան էլ որ նման հարաբերություններն առհասարակ համարվեն ընդունելի:

Այո, քաղաքական տարամետ ուժերի քաղաքակիրթ հարաբերություններն ու այդ հարաբերություններում «կարմիր գծեր» պահելը կարևոր են: Ի վերջո, դժվար է լողալ ծծմբաթթվի մեջ, թեկուզ երկարաճիտ ռետինե կրկնակոշիկներով: Այսինքն, ցանկալի է ունենալ քիչ թե շատ նորմալ քաղաքական մթնոլորտ ու միջավայր, քան թույնով ու ատելությամբ լի:

Բա՛յց: Ի վերջո, ոչ թե ընդդիմությունն է այդ ամենն սկսել, ինչն ակնարկում էր նույն Ռուբեն Ռուբինյանը, այլ հենց իշխանությունը՝ հասարակությանը սևուսպիտակի բաժանելու, ամենօրյա ռեժիմով թշնամանք ու ատելություն գեներացնելու, անընդունելի, փողոցային բառամթերքի, ընդդիմադիր ուժերի հանդեպ «իրավապահ» հալածանքների տեսքով: Իրավիճակի խորքային ողբերգականությունն այն է նաև, որ իշխանության ներկայացուցիչները շարունակում են համարել կամ առնվազն ինքնաքարոզվել, դիրքավորվել որպես «լավ բան անողներ», շարունակում են իրենց գործունեության աղետային ետևանքները հրամցնել որպես աներևակայելի... ձեռքբերումներ:

Հարձակվում են ընդդիմադիր լիդերների վրա: Բանտարկում են: Հայաստանը դարձրել են հարյուրավոր քաղբանտարկյալների երկիր: Խլում են մարդկանց ունեցվածքը, ոտնահարում են բոլոր իրավունքները, այդ թվում՝ սեփականության: Ու հետո, իբր ոչինչ չի եղել, «մաքուր էջի» մասին են խոսո՞ւմ:

Իշխանությունը, իշխող ուժն է հիմնապատճառը երկրում ձևավորված ծծմբաթթվային մթնոլորտի: Հիմա ումի՞ց են ինչ ուզում:

Այո, Հայաստանին իսկապես անհրաժեշտ է «մաքուր էջ»: Հայաստանին իսկապես անհրաժեշտ են քաղաքակիրթ հարաբերություններ: Բայց դրա համար, նախ՝ բարոյաքաղաքական զուլալում պետք է տեղի ունենա: Իսկ դրա համար առաջին քայլը հենց իշխանությունը պետք է անի՝ սկսելով իրենից, իր պահվածքից...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանՊակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ես հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանԿանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանՈստիկանները ձերբակալել են 34-ամյա կնոջը՝ ջրից բողոքելու պատճառովՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը Կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն էՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԷդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը Աշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ Ակոպյան«Իմ անձնական օդանավն է․ պապս է ժառանգություն թողել»․ Փաշինյանը՝ Գերմանիա մեկնելու մասին Հանցավոր խումբը փորձել է Ադրբեջանի հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր կատարել Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՊենտագոնը կարող է Եվրոպայից դուրս բերել ԱՄՆ-ի 25 հազար զինծառայողի Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըԱրարատի մարզի գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը․ նա տեղափոխվել է հիվանդանոց Այն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՍրտի կաթվածի առաջին գաղտնի նշանները․ տեղեկատուՕդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Foton» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Երկրի վրա սովի առջև կանգնած մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում Փաշինյանը մեկնել է Գերմանիա, որտեղ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլ Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի