Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բելառուսը սկսել է դեսանտա-գրոհային բրիգադ ձևավորել Ուկրաինայի հետ սահմանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բելառուսի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Ալեքսանդր Իլյուկևիչը Բելառուսի պաշտպանության նախարարության հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Մինսկն Ուկրաինայի հետ սահմանի մոտ սկսել է նոր օդադեսանտային բրիգադի ձևավորումը։ «Մենք արդեն ձեռնամուխ ենք եղել զորամասերի ձևավորմանը․ ձևավորվել է մեկ գումարտակ։ Այս տարի ձևավորում ենք ևս մեկ գումարտակ, մարտական ապահովման, հրետանային, զենիթային և հետախուզական ստորաբաժանումներ», — նշել է նա։ Իլյուկևիչը հայտնել է, որ նոր բրիգադի սպայական կազմն արդեն համալրված է, իսկ անձնակազմը՝ զորակոչված։ Ստորաբաժանումը տեղակայվելու է ուկրաինական սահմանից ոչ հեռու գտնվող Գոմելի շրջանում։

Հունիսի վերջին Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Սեկրետան հայտարարել էր, որ ուկրաինական զորքերի ներխուժման փորձի դեպքում Բելառուսը կգործադրի ողջ ռազմական ներուժը։ «Եթե սահմանն առանց թույլտվության կամ ագրեսիվորեն հատվի, մենք կպատասխանենք՝ կիրառելով մեր ողջ ներուժն ու բոլոր միջոցները։ Եվ մեր ուկրաինացի հարևանները գիտեն դա», — ասել էր նա։

Դրանից կարճ ժամանակ առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուշադրություն էր հրավիրել Ուկրաինայի սահմանի երկայնքով բելառուսական ռազմական ենթակառուցվածքների, այդ թվում՝ նոր ճանապարհների, զինամթերքի և վառելիքաքսանյութերի պահպանման բազաների կառուցման վրա։ Զելենսկին նշել էր, որ Կիևն արդեն փոխանցել է Մինսկին համապատասխան ազդանշանները։ Նա նաև հայտարարել էր, որ ագրեսիայի համար կիրառելի սահմանամերձ ենթակառուցվածքների զարգացումը պետք է դադարեցվի, իսկ դեէսկալացիայի նախաձեռնությունները պետք է բխեն հենց բելառուսական կողմից։

Հուլիսի վերջին Բելառուսի իշխանություններն անսպասելիորեն հայտարարել են սահմանին սպառնալիքի նշանների բացակայության մասին։ Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը Ալեքսանդր Լուկաշենկոյին զեկուցելուց հետո հայտնել է, որ երկրի շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը մնում է կայուն, իսկ հիմնական լարվածությունը նկատվում է միայն տեղեկատվական տիրույթում։

«Հետևելով ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերի գործունեությանը՝ մենք մեծ ակտիվություն չենք տեսնում։ Հարևան երկրներում անցկացվում է զորավարժությունների նվազագույն քանակ՝ ընդամենը մեկը, ինչպես նաև թռիչքների նվազագույն քանակ։ Ուստի մենք կարծում ենք, որ այն (Բելառուսի շուրջ տիրող իրավիճակը) կայուն է, և որևէ սպառնալիք, լարվածություն կամ հանկարծակի հարձակման նախապատրաստություն մենք չենք տեսնում», — ասել էր նա։ Ընդ որում, Խրենինն առանձնահատուկ ընդգծել էր, որ բելառուսական կողմը ուկրաինական ստորաբաժանումների կողմից ագրեսիվ գործողությունների նախապատրաստման ապացույցներ չի տեսնում։

Հետևեք մեզ՝ այստեղ

ԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկերՍաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԿիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան