Глюк’оZа-ն մերկացել է տղամարդկանց ամսագրի համար (լուսանկարներ)
ԼԱՅՖԳեղեցկուհի եւ երկու երեխաների մայր Նատալյա Իոնովան զարդարել է տղամարդկանց համար նախատեսված «Maxim» ամսագրի շապիկը։ 29-ամյա երգչուհին պրովոկացիոն ֆոտոսեսսիայով է ներկայացել՝ տարբեր լուսանկարներում նա ամբողջովին մերկ մեկ պառկած է անկողնում, մեկ կանգնած է պատի մոտ։ Ամսագիրը լույս կտեսնի մարտին, սակայն երգչուհին մի քանի լուսանկար իր Ինստագրամի էջում հրապարակել է։ «Հաճելի դիտում»,- մեկնաբանել է իր լուսանկարները Глюк’оZа-ն։
Իսկ ֆոտոսեսսիային զուգահեռ արված հարցազրույցում Նատալյան ասել է, որ ինքն այսօր իդեալական հոգեկան ու ֆիզիկական վիճակում է, իսկ իր արած վերջին մերկ ֆոտոսեսսիայից անցել էր արդեն 7 տարի, եւ ժամանակն էր այն նորացնել։ Երգչուհին ամուսնացած է ու երկու դուստր ունի՝ 8 տարեկան Լիդան ու 4 տարեկան Վերան։




Պատրաստեց Past.am-ը:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



