Կիեւում ցուցարարները պահանջում են օրինական ճանապարհով հեռացնել նախագահին եւ կառավարությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում այսպես կոչված «Արմատական աջ ուժերի» շտաբի ներկայացուցիչները պահանջում են օրինական ճանապարհով հեռացնել նախագահին եւ կառավարությանը: Այս մասին ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
«Նախաձեռնող խմբերին կոչ ենք անում ողջ Ուկրաինայի տարածքով խաղաղ վրանային ավաններ խփել եւ կենտրոնական շտաբի հետ համատեղ համակարգել գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է «Ստրանա.ուա»-ն:
Ակտիվիստները պահանջում են ազատել քաղբանտարկյալներին եւ չխոչընդոտել վրանային ավան ստեղծելու աշխատանքներին: Նրանք խոստացել են վաղը ներկայացնել վերջնական պահանջները, քանի որ իրենց իսկ բառերով «հեղափոխական իրավիճակը» ծագել է անսպասելի:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



