Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներ

ՄՇԱԿՈՒՅԹ

Մաեստրո Սերգեյ Սմբատյանի կողմից հիմնադրված «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը շարունակում է իր առաքելությունը՝ տաղանդավոր հայ երաժիշտներին ինտեգրելու միջազգային պրոֆեսիոնալ միջավայրում։ 2026 թվականի հուլիսը հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագրի երկու կրթաթոշակառուների՝ թավջութակահար Արեն Թոփլաղալցյանի և ջութակահար Էդուարդ Դայանի համար վերածվեց ինտենսիվ կրթական և համերգային ճանապարհորդության։

Արեն Թոփլաղալցյանի հաջողությունները Իտալիայում և Շվեյցարիայում

13-ամյա թավջութակահար Արեն Թոփլաղալցյանի ամառային կրթական ուղին հագեցած էր երկու կարևոր միջազգային հարթակներում մասնակցությամբ։ Հուլիսի 6-12-ը Արենը մասնակցեց Իտալիայի Կիետի քաղաքում անցկացվող Chieti Classica 9-րդ միջազգային երաժշտական փառատոնին՝ հանրահայտ դաշնակահար Ջուլիանո Մացոկանտեի ղեկավարությամբ։ Փառատոնի շրջանակում Արենը ստացավ արժեքավոր պրոֆեսիոնալ փորձ՝ մասնակցելով 5 վարպետության դասի անվանի թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի հետ։ Այցի ընթացքում նա ոչ միայն ունկնդրեց Չաուշյանի համերգը, այլև հանդես եկավ Chieti Classica Youth - "Space for Young People!" խորագրով համերգում՝ ցուցադրելով իր կատարողական հմտությունները։

Կրթական ճանապարհը շարունակվեց Շվեյցարիայի Սիոն քաղաքում, որտեղ հուլիսի 13-19-ը Արենը մասնակցեց հեղինակավոր Tibor Varga երաժշտական ակադեմիային։ Պրոֆեսոր Դենիս Սևերինի հետ 5 վարպետության դասերի ընթացքում Արենը կատարելագործեց իր տեխնիկան և ստեղծագործական մոտեցումները՝ հանդես գալով թե՛ որպես մենակատար, թե՛ ակադեմիայի մասնակիցներից կազմված քառյակի կազմում։Էդուարդ Դայանի կատարելագործման ուղին Շվեյցարիայում

Ջութակահար Էդուարդ Դայանը (17տ.) հուլիսի 10-19-ն անցկացրեց Շվեյցարիայի Ռայնաու քաղաքում՝ մասնակցելով Youth Classics Swiss International Music Academy (SIMA) երաժշտական ակադեմիային։ Գեղարվեստական ղեկավար, ջութակահար Ֆիլիպ Դրագանովի ղեկավարությամբ անցկացվող ակադեմիան անցավ «Մուզիկինզել Ռայնաու» («Երաժշտական կղզի Ռայնաու») կամպուսում։

Էդուարդը հագեցած օրակարգ ուներ` 4 անհատական վարպետության դաս՝ պրոֆեսոր Ֆիլիպ Դրագանովի հետ, 4 կամերային անսամբլի դաս՝ գերմանացի ալտահար Հարտմուտ Ռոհդեի հետ, 4 համերգային ելույթ (3 մենահամերգ և 1 կամերային անսամբլ)։

Կարևոր իրադարձություն էր Ցյուրիխի արվեստների համալսարանում կայացած գալա համերգին մասնակցությունը՝ Bodensee Philharmonie Konstanz նվագախմբի հետ։ Բացի կատարողական դասերից, Էդուարդը հնարավորություն ունեցավ հանդիպելու ջութակի պատրաստման համաշխարհային մակարդակի վարպետներ Շտեֆան-Փիթեր Գրայների և Շտեֆան վոն Բերի հետ՝ քննարկելով գործիքի ձայնային կատարելագործման և օպտիմալացման նրբությունները։

Կրթությունը՝ որպես ապագայի հիմք

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների այս միջազգային այցերը ոչ միայն մասնագիտական վարպետության բարձրացման, այլև աշխարհի տարբեր երկրների երաժշտական ավանդույթների հետ հաղորդակցվելու հրաշալի հնարավորություն էին։ Մենք հպարտ ենք մեր կրթաթոշակառուների նվիրվածությամբ և համոզված ենք, որ այս փորձառությունը նորանոր գագաթներ նվաճելու հիմք կդառնա։Հիմնադրամը շարունակում է աջակցել տաղանդավոր պատանիներին՝ հնարավորություն տալով նրանց սովորելու և ելույթ ունենալու աշխարհի առաջատար երաժշտական հարթակներում։

ԱՄՆ-ն 3 տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքները՝ գնաճը զսպելու համար ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն օգնել են լցանավերին Հորմուզի նեղուցով 900 մլն բարել նավթ փոխադրել Ի՞նչ է սպասվում վարկերին ու ավանդներինԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»Դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը. Փաշինյան ԳԴՀ–ն ՀՀ պաշտպանության նախարարությանը 16 ձնագնաց է նվիրել «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը լրջագույն մարտահրավեր է և անվտանգային uպառնալիք ՀՀ-ի համար․ Փաշինյան Տղամարդը խոստովանել է յոթ երեխաների մոր սպանությունըՀայաստանի հետ խաղաղությունը բարդ պայքար է, սակայն Ադրբեջանը հանձնառու է պահպանելու իր տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգությունը. Հաջիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»Պուտինը շնորհավորել է Մոդիին ծննդյան օրվա առթիվ և բարձր գնահատել կայացած բանակցությունները Նյու Յորքի քաղաքապետը, որը կողմ է Նեթանյահուի ձերբակալությանը, դեմ չէ նրա այցին Հայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԹրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը շուտով կավարտվի Լոռու մարզի Լերմոնտովո բնակավայրի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Սաուդյան Արաբիայում սպառվում են հրթիռներ որսացող միջոցները․ AP Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»ՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Գեղարքունիքի Ծաղկունք գյուղում գայլերի hարձակման հետևանքով 250-ից ավելի գառ ու ոչխար է uատկել 49-րդ տիտղոսն ու համաշխարհային ռեկորդներ. Մեսսիի հոբելյանական գոլն օգնեց «Ինտեր Մայամի»-ին նվաճել Չեմպիոնների գավաթը ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՀույս ունենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության. Թուրքիայի ՊՆ Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԵրևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան Ադրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինԱՄՆ-ում հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագծին 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 17-ին Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Պարույր Հովհաննիսյանը պաշտոնապես ավարտել է ECOSOC-ի փոխնախագահի պաշտոնում իր գործունեությունը Կոնգրեսն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրինագիծը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին հանդես եմ գալիս ելույթով․ Փաշինյան Հյուսիսային Կորեան մեղադրել է Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին միջուկային պատերազմի ներուժի կուտակման մեջ Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնա «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ Իրանը ձգտում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ Հայ հոգևոր առաջնորդներն ու Թրամփը քննարկել են խաղաղությանն առնչվող հարցեր Նիագարան կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Մեքսիկան մոտ են առևտրային համաձայնագրի կնքմանը Հյուսիսային Կորեան մեղադրել է Ճապոնիային և Կորեայի Հանրապետությանը միջուկային զենքի ստեղծման փորձերի մեջ Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Լույս չի լինելու Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»