ԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ը հզոր հարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակոծության պատասխան միջոց։ Այս մասին Fox News հեռուստաալիքին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք պատրաստվում ենք հզոր հարվածներ հասցնել նրանց։ Նրանք լավ դաս կստանան», – Սպիտակ տան ղեկավարի խոսքն է մեջբերել լրագրող Թրեյ Ինգսթը։
Ամերիկյան առաջնորդի խոսքով՝ ԱՄՆ զինծառայողներն ունեցել են ընդամենը մի քանի րոպե՝ Իրանի հանկարծակի հարձակմանն արձագանքելու համար։ Նա ընդգծել է, որ նրանք խոցել են հրթիռները նախքան դրանց՝ իրենց նպատակներին հասնելը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԻՀՊԿ ստորաբաժանումները մի քանի բալիստիկ հրթիռներով հարված են հասցրել Հորդանանում ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ռազմաբազային և շտաբին:
Հետևեք մեզ՝ այստեղ



