Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ հանդիսատեսի ամենասիրելի դերասաններից և երգիչներից մեկը՝ Ավո Ադամյանը, այս հեռուստասեզոնին կրկին կհայտնվի էկրաններին նոր, հուզիչ և դրամատիկ հեռուստասերիալով, որը կհեռարձակվի USArmenia հեռուստաալիքով և հասանելի կլինի նաև աշխարհի տարբեր երկրներում՝ Armflix հարթակի միջոցով։

Անցած տարի USArmenia-ի ստեղծագործական թիմը, պրոդյուսեր Գոհար Գրիգորյանի գլխավորությամբ, Լոս Անջելեսում նկարահանել էր 10-սերիանոց «Սիրուց հետո..» հեռուստասերիալը՝ Ավո Ադամյանի մասնակցությամբ։ Նախագիծն այժմ գտնվում է հետարտադրական վերջին փուլում։ Այս օրերին իրականացվում է գունային մշակումը (Color Grading), որից հետո սերիալը լիովին պատրաստ կլինի հեռարձակման։

Հեռուստադիտողները կկարողանան վայելել «Սիրուց հետո..» սերիալը սեպտեմբերի 10-ից՝ USArmenia-ի եթերում, պաշտոնական YouTube ալիքում, ինչպես նաև Armflix նոր սթրիմինգային հարթակում։

Սակայն սա դեռ ամենը չէ։ «Սիրուց հետո...» սերիալից անմիջապես հետո նույն ստեղծագործական թիմը կմեկնարկի Ավո Ադամյանի մասնակցությամբ նոր՝ 32-սերիանոց մեծ հեռուստանախագծի նկարահանումները, որոնք կսկսվեն 2026 թվականի հոկտեմբերին Լոս Անջելեսում։

USArmenia-ի և Գոհար Գրիգորյանի ստեղծագործական թիմի բոլոր համատեղ նախագծերը մշտապես գրանցել են բարձր վարկանիշներ՝ թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ USArmenia-ի պաշտոնական YouTube ալիքում, որտեղ յուրաքանչյուր նախագիծ հավաքում է հարյուր հազարավոր դիտումներ։ Ստեղծագործական թիմը վստահ է, որ նոր սերիալը ևս կարժանանա նույն մեծ հաջողությանը։

Գոհար Գրիգորյան

«Ես անչափ հպարտ եմ, որ կարողացանք կյանքի կոչել այս նախագիծը։ Այս անգամ մենք շատ ավելի մեծ ուշադրություն ենք դարձրել յուրաքանչյուր մանրուքի։ Նկարահանումներն իրականացվել են ARRI կինոխցիկներով և այնպիսի տեխնիկական համակարգերով, որոնք լայնորեն կիրառվում են Հոլիվուդի կինոարտադրության մեջ։ Այդ պատճառով հետարտադրական փուլը մի փոքր ավելի երկար է տևում, սակայն վստահ եմ՝ հեռուստադիտողները կգնահատեն տարբերությունը։ Մեր գլխավոր նպատակը եղել է հայկական հեռուստադիտողին մատուցել միջազգային մակարդակի որակ»,– նշում է նախագծի պրոդյուսեր Գոհար Գրիգորյանը։

Ավո Ադամյան

«Գոհարն ու իր ամբողջ թիմը պարզապես փայլուն են։ Նրանց կազմակերպված աշխատանքի շնորհիվ նույնիսկ իմ չափազանց հագեցած գրաֆիկի պայմաններում կարողացանք հանգիստ և բարձր մակարդակով իրականացնել նկարահանումները Լոս Անջելեսում։ Գոհարը մշտապես հոգ է տանում ոչ միայն նկարահանումների կազմակերպման և ժամանակացույցի մասին, այլև մեծ ուշադրություն է դարձնում իմ կերպարին, որն արդեն տարիներ շարունակ հանդիսատեսի կողմից սիրված է դարձել։

Ամենահետաքրքիրը այն է, որ երբեմն նույնիսկ համերգների ժամանակ մարդիկ ինձ դիմում են իմ հերոսների անուններով։ Դա շատ զվարճալի է, բայց նաև մեծ հաճույք է պատճառում, որովհետև նշանակում է՝ մարդիկ իսկապես սիրել են այդ կերպարներին։

Անհամբեր սպասում եմ, որ հանդիսատեսը սեպտեմբերին տեսնի մեր նոր սերիալը, իսկ հոկտեմբերին արդեն սկսենք հաջորդ՝ շատ մեծ և հետաքրքիր նախագիծը»։

Նոր հեռուստասերիալը խոստանում է հանդիսատեսին ներկայացնել հուզիչ պատմություն, բարձրակարգ կինեմատոգրաֆիա և այն որակը, որով արդեն հայտնի են դարձել USArmenia-ի և Գոհար Գրիգորյանի համատեղ նախագծերը։ Ստեղծագործական թիմը վստահ է, որ «Սիրուց հետո...» սերիալը կդառնա այս հեռուստասեզոնի ամենասպասված հայկական հեռուստանախագծերից մեկը։

Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանՇատ տխուր է, որ պարգևատրման ժամանակ հիմնը չհնչեց․ Էլիզաբեթ Աբրահամյան Ինչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Ամիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիանԲաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՀայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է «Մարիխnւանա» տեսակի թմրшնյnւթ Կարևոր փոփոխություն` անձնագիր ստացողների համար Հույս ունեմ, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունը․ Ուիթքոֆ ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում