Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։

Զրույցի ընթացքում Մակրոնը կրկին շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։

Այս հաղորդագրության ամենաուշագրավ կողմը, սակայն, ոչ թե բուն զրույցն է, այլ այն, որ սա նույն առիթով Մակրոնի արդեն երրորդ շնորհավորանքն է։ Միջազգային քաղաքականության մեջ նման կրկնվող շեշտադրումները քաղաքական ուղերձներ են, ոչ թե սովորական դիվանագիտական քաղաքավարության դրսևորումներ։

Ինչո՞ւ է Ֆրանսիայի նախագահն այսպիսի հետևողականությամբ վերադառնում նույն շնորհավորանքին։

Առաջին վարկածն այն է, որ Փարիզը փորձում է արտաքին լեգիտիմության լրացուցիչ հենարան ապահովել գործող իշխանության համար։ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները վստահության լուրջ ճգնաժամ են հարուցել: Այս պայմաններում հերթական շնորհավորանքը կարող է ընկալվել որպես արտաքին աջակցության միջոցով ներքին լեգիտիմության ամրապնդման փորձ։

Երկրորդ վարկածն այն է, որ Ֆրանսիան ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի ներքաղաքական գնահատականներից անկախ՝ իր ռազմավարական խաղադրույքը շարունակում է կատարել բացառապես գործող իշխանության վրա։

Կա, սակայն, նաև երրորդ՝ ավելի քաղաքական և հեգնական մեկնաբանություն։ Վերջին շրջանում գրեթե ամեն անգամ, երբ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ հերթական սահմանափակող քայլ է ձեռնարկում, Փարիզից հնչում են ինքնիշխանության մասին հայտարարություններ կամ Փաշինյանին ուղղված նոր շնորհավորանքներ։

Հուլիսի 24-ին «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարեց Հայաստանից կաթնամթերքի ներմուծման նոր սահմանափակումների մասին, որոնք ուժի մեջ են մտնում հուլիսի 27-ից։ Սա ռուսական տնտեսական ճնշումների շարունակությունն է, որն արդեն ներառել է մրգեր, բանջարեղեն, ձկնամթերք և այլ ապրանքներ։

Այս ֆոնին ակամա հարց է առաջանում՝ արդյո՞ք Մակրոնը շարունակում է շնորհավորել ընտրական հաղթանակի համար, թե՞ ամեն անգամ «շնորհավորում» է Հայաստանի «ինքնիշխանության» հերթական «նվաճումը»՝ ռուսական նոր սահմանափակումների ֆոնին։

Մինչդեռ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ, որոնց բիզնեսը տուժում է այդ սահմանափակումներից, շատ կոնկրետ աջակցության կարիք ունեն, քան հերթական «քաջալերական» տեքստերի։

Արտաքին լեգիտիմությունը չի լուծում ներքին տնտեսական և սոցիալական խնդիրները։ Ֆրանսիայի հետևողական աջակցությունն իրական աշխարհաքաղաքական մրցակցության արտահայտություն է՝ ուղղված Մոսկվայի ազդեցության նվազեցմանը։ Սակայն այդ «աջակցության» բացառապես հռետորաբանական բնույթը և կրկնվող շնորհավորանքները հնչում են անհամարժեք այն գնի նկատմամբ, որ վճարում է Հայաստանի հասարակությունը՝ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետևանքով:

Ի վերջո, սա պարզապես հերթական շնորհավորա՞նք է, գործող իշխանության լեգիտիմացման փո՞րձ, թե՞ Հայաստանի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական մրցակցության հերթական դրսևորում։ Յուրաքանչյուր ընթերցող կարող է ունենալ իր պատասխանը»,- գրել է Սուերնյանցը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Տիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ»Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ