Սևանի հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Սևանա լճի ափին գտնվող «Կոկոբելո» հանգստյան գոտու տարածքում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ հանգստյան գոտու տարածքում դի կա։ Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը՝ Սևանի բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։
Նախնական տվյալներով՝ բացօթյա հատվածում տեղադրված վրանի ներսում հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Ռազմիկ Գ.-ի մարմինը։
Ինչպես հայտնում է Past.am-ը, դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության կամ հանկարծամահության վարկածներով։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ մարմնի վրա բռնության տեսանելի հետքեր չեն հայտնաբերվել։ Մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են քննության ընթացքում։
Հետևեք մեզ՝ այստեղ



