Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տղաների զոհվելուց վեց, չորս, թե երեք տարի անց էլ զրույցները սկսվում են հուզմունքով։ Ասելիքը շատ է, բայց զրուցակիցներիս կոկորդը սեղմվում է, երբ հարցեր եմ տալիս որդիների մանկությունից։ Այս անգամ ճանապարհները մեզ կրկին Արցախ «տարան», իսկ ավելի կոնկրետ՝ Հադրութի շրջանի Տող գյուղ։ Այնտեղ է ծնվել Ժորան։ «Ուրախ ու աշխույժ երեխա էր տղաս, անսահման բարի։ Գյուղում իրեն բոլորը շատ էին սիրում։ Սիրում էր իրենից ավագների հետ շփվել։ Երբ հայրիկը հարցնում էր, թե ինչու է մեծերի հետ շփվում, արձագանքում էր՝ պա՛պ, որ իրենցից լավ բաներ սովորեմ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Ժորայի մայրիկը՝ տիկին Մանանը։

Նշում է՝ որդին շատ ընկերասեր էր։ «Ընկերական մեծ շրջապատ ուներ՝ սկսած դպրոցական տարիներից։ Դպրոցում գերազանցիկ էր։ Տանը գիրք բացարձակ չէր բացում, բայց դպրոցում ինչ հարց տալիս էին, նա անմիջապես պատասխանում էր դրանց։ Բոլորն էին ասում՝ շատ խելացի և ընդունակ է։ Իրեն այնքան շատ էին սիրում։ Հայրիկը հաշվապահ էր, Ժորաս էլ միշտ ասում էր. «Պապա՛, պետք է լավ սովորեմ, որ ֆինանսների բաժին ընդունվեմ»։ Ցանկանում էր կրթությունն այդ ուղղությամբ շարունակել։ Որոշել էր, որ բանակից վերադառնալուց հետո անպայման կսովորի համալսարանում, բայց չեկավ... Տասը տարեկանից Ժորս օրագիր էր պահում։ Դա իր պապիկից եկած սովորություն էր։ Բանակում էլ իր այդ սովորությունը պահեց։ Իրեն մի անգամ հարցրեցի՝ Ժո՛ր, օրագրիդ մեջ գրառումներ անո՞ւմ ես։ Դրական պատասխան տվեց։ Պատերազմի ժամանակ նույնպես այդ օրագրում գրառումներ է արել։ Բայց ո՛չ ինքը եկավ, ո՛չ էլ իր օրագիրը մեզ հասավ»։

2019 թվականի հուլիսի 1-ին Ժորան մեկնում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Մարտակերտում։ «Շատ լավ էր տրամադրված բանակի, ծառայության նկատմամբ։ Սիրով ծառայում էր, գնդացրորդ էր։ Ծառայության հիմնական մասն արդեն անցել էր, երբ սկսվեց պատերազմը։ Այնտեղ էլ բոլորն իրեն շատ են սիրել, ասում էին՝ լավ զինվոր է։ Այդ ամիսներին մեզ մի անգամ նեղություն չի տվել, երբեք գումար կամ որևէ այլ բան չի խնդրել։ Իր մոտ սեպտեմբերի 6-ին ենք գնացել։ Արդեն համավարակի շրջանն էր։ Զանգեցի իրեն՝ Ժո՛ր, պետք է գամ քեզ տեսնելու։ Ինձ ասաց. «Մա՛մ, թույլ չեն տա՝ հանդիպենք»։ Բայց մենք ամեն դեպքում գնացինք իր մոտ։ Ամուսինս խնդրեց հրամանատարին, որ գոնե երկու ժամով թույլ տա հանդիպել Ժորիս։ Տղաս շատ էր սիրում «Սնիկերս» և «Չուպաչուպս»։ Ինձ ասաց. «Մա՛մ, դրանցից շատ կբերես հետդ»։ Չեմ մոռանում՝ բոլոր զինվորներին կոնֆետները բաժանեցի, իրեն էլ հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք։ Ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է։ Մի քանի օրից զանգեց, որ պատերազմ է սկսվել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Մինչև իր զոհվելը՝ հոկտեմբերի 30-ը, խոսել է մեզ հետ։ Քույրիկի ծննդյան օրը զանգահարեց, շնորհավորեց։ Այդ ժամանակ Հրազդանում էինք ապրում։ Ինձ միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է։ Երբ իրեն հարցնում էի, ինչի՞ կարիք ունեն, ուտելիք կա՞, արձագանքում էր. «Ամենակարևորը՝ ծխախոտ ունենք»։ Նաև ասում էր, որ ավագները իրենց շատ են օգնում, չեն թողնում առաջնագծում շատ լինել, իրենք էլ նրանց են փոխարինում, որ չհոգնեն»։ Եվ այդպես մեկը մյուսին օգնելով, մեկը մյուսի մասին հոգ տանելով՝ տղաները պաշտպանում էին Արցախը։

«Մինչև պատերազմի վերջին օրը ամուսինս Արցախում է եղել։ Հիմա հաճախակի է ասում, որ իր հետ խոսելիս էլ Ժորը երբեք չի բողոքել, չի խնդրել որևէ բան։ Հակառակը՝ միշտ հորդորել է, որ հայրիկը հանկարծ իր մոտ չգնա։ Քույրիկի հետ մի զրույցի ժամանակ խոսել էին նաև գերի ընկնելու հավանականության մասին։ Քրոջն ասել էր. «Մոտս ինչ պետք է, ունեմ, եթե հասկանամ, որ ելք չկա, դա անպայման գործի կդնեմ»։ Ծնող ես, երբեմն մտածում ես՝ թող գերի ընկներ, բայց տուն գար, հետո ինքդ քեզ սաստում ես՝ չէ, իմ տղան նախընտրեց մինչև վերջ կռվելը»։

Պատերազմի թեժ օրերին Ժորան եղել է Մարտակերտի, Մատաղիսի դիրքերում։ «Հոկտեմբերի 23-ին իրենց գումարտակի տղաներին տեղափոխում են «Մարտունի-2» ու վստահում Մոնթեի ազատագրած Ուլ յանասարի բարձունքների պաշտպանությունը»։ Յոթ օր տղաները թշնամու հետ անհավասար մարտեր են մղում, բայց դիրքն այդպես էլ չեն զիջում։ Հոկտեմբերի 30-ին հրթիռահրետանային և ավիահարվածներից իր 17 զինակից ընկերների հետ անմահանում է նաև Ժորան։

Հոկտեմբերի 30-ի առավոտյան ժամը 11ին է եղել Ժորայի հետ վերջին զրույցը։ «Շատ ուրախ զրուցել է բոլորի հետ։ Առաջինը զանգել էր հայրիկին, ասել, որ լավ է։ Հետո արդեն քույրիկների և վերջում ինձ հետ է խոսել»։ Ժամեր անց Ժորան զոհվում է։ «Այդ օրը սիրտս մի տեսակ ճմլվեց։ Աղջիկս ասաց. «Մա՛մ, արի եկեղեցի գնանք»։ Չէի ցանկանում որևէ տեղ գնալ, բայց աղջկաս չմերժեցի։ Եկեղեցում սկսեցի մոմերը վառել, չէին վառվում։ Հետո առհասարակ հանգան, մտածեցի՝ սա նշա՞ն էր Ժորիցս։ Վերադարձանք տուն։ Մեզ իր զոհվելու բոթը հայտնեցին։ Անմիջապես ամուսնուս զանգեցինք, նա դեռ Ղարաբաղում էր, մեզ ասաց, որ նման բան չկա, հանգիստ լինենք, բայց արդեն գիտեր, թե ինչ է տեղի ունեցել։ Ուղղակի ինչպե՞ս մեզ նման լուր հայտներ, քանի դեռ մեր տղային իր աչքով չէր տեսել։ Նոյեմբերի 7-ին եկավ տուն ու ասաց, որ Ժորը չկա։ Այնքան էր մնացել Ստեփանակերտում, մինչև տղաների մարմիններն այդ տեղանքից դուրս էին բերել»։

Տիկին Մանանն ասում է՝ անցնող տարիների ընթացքում իրենք այլ ծնողների հետ պայքարել են պատերազմի մասին ճշմարտությունն իմանալու համար։ «Այն ծնողներից ենք, որոնք պայքարի առաջնագծում են եղել, հարցեր ունենք, ուզում ենք իմանալ, թե ինչ եղավ մեր երեխաների հետ։ Մեզանից կախված ամեն հնարավորն արել ենք, երբեմն կողքից ասում են՝ արդեն բավ է, բայց ոչ, հերիք չէ։ Մինչ ի մահ այս պայքարը մեզ հետ տանելու ենք»։

Ապրելու ուժի մասին։ «Հիմա Անիիս ու Մերիիս համար պետք է ապրեմ։ Մեկ-մեկ ասում եմ՝ ինչի՞ համար եմ ապրում, սա անտանելի, աննկարագրելի ցավ է։ Նայում եմ աղջիկներիս աչքերին, այնտեղ ուրախություն չկա։ Իրենց միշտ ասում եմ՝ դուք պետք է ապրեք, սա իմ ցավն է։ Բայց, իհարկե, առաջվա ուրախությունը, անհոգությունը երբեք չի վերադառնա, չէ՞ որ սա նաև նրանց ցավն է։ Շատ կապված քույր ու եղբայր են եղել։ Մի օր լսեցի, թե ինչպես աղջիկս ասաց՝ ո՞ւր ես, Ժորիկ, հարցեր կան, որոնք դու պետք է լուծես»։

Հ. Գ. - Ժորա Սահակյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ի մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն