Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ Վարդևանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Թե՛ որոշ իրավապահ մարմինների, թե՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողություններում հստակ միտում կար, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ներկայացված չլինի Ազգային ժողովում։ Այս մասին ԿԸՀ-ի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը:

«Ազգային ժողովում ներկայացվածություն ունեցող ուժերը, մինչև օգոստոսի 2-ն ի՞նչ պետք է իրականացնեն. կազմակերպչական, խմբակցության կազմավորման բնույթի և նախապատրաստական աշխատանքներ: Դա իրենից ենթադրում է կոնկրետ ԱԺ-ի առաջին նստաշրջանի նիստերի իրականացում: Հիմա իրենք ի՞նչ են ասում, ո՞նց են փորձում մեկնաբանել:

Ասում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք, բայց օգոստոսի 2-ին պետք է դուրս գան։ Այս աբսուրդը բացառելու համար Սահմանադրական դատարանը, դեռևս 2021 թվականի դեկտեմբեր ամսին, 16.19 որոշմամբ ուղիղ արձանագրել էր՝ այն անձը, ով պատգամավորի կարգավիճակ է ստանում, չի կարող լինել ազատազրկման պայմաններում, իր ազատությունը չի կարող սահմանափակվել, մեկ բացառություն կա՝ Ազգային ժողովի համաձայնությամբ, ինչպես քանիցս տեսել եք:

Հիմա ԿԸՀ-ն, Դատախազությունը, վստահ եմ՝ հետագայում, մի քանի ժամ անց քննչական մարմինը, պետք է փորձեն ՍԴ-ի որոշումը խախտելուն ուղղված գործողություն կատարել, բայց կանխավարկածը ո՞րն է: ԿԸՀ-ն անկախ Սահմանադրական մարմին է, որը պետք է երևի կաշկանդված լինի ոչ թե Դատախազության ցանկություններից, այլ ՍԴ-ի որոշումից, բայց իրավիճակն այլ է»,-մանրամասնել է փաստաբանը։

«Կարող եմ հստակ ասել, որ իրավապահ մարմինների շատ ներկայացուցիչների պատկերացումն այն է, որ պատգամավորի կարգավիճակ և պատգամավորի կողմից լիազորությունների ստանձնումը նույնական են։
Հետևաբար՝ ՍԴ որոշման ուժով, օգոստոսի 2-ին, անձը չի կարող լինել անազատության մեջ, ելնելով նրանից, որ պատգամավոր է և լիազորություն է ստանձնել։ ՍԴ-ն, որը պետք է լինի այն մարմինը, որ այս հարցերի պատասխանողը լինի, օգտագործել է ոչ թե լիազորությունների ստանձնում, այլ պատգամավորի կարգավիճակ եզրույթը։

Սա նշանակում է, որ այստեղ այն, ինչ կատարվում է երեկվանից Նարեկ Կարապետյանի նկատմամբ, Դավիթ Ղազինյանի նկատմամբ, Հայկ Սուքիասյանի նկատմամբ, իրավաբանությունից դուրս են, դրանք՝ բոլորը իրավունքից դուրս են, օրենքից դուրս են, ողջամտությունից դուրս են, բայց ավարտ է ունենալու, վստահ եղեք»,-նշել է Արամ Վարդևանյանը։

Հարցին՝ դատախազը ներկայացրե՞լ է որևէ տվյալ, որ Նարեկ Կարապետյանը փորձել է ինչ-որ անօրինական քայլ անել, փաստաբանը պատասխանել է.
«Շատ ճիշտ հարց եք տալիս, այսինքն՝ օրինակ, Նարեկ Կարապետյանը, իմանալով, որ ԿԸՀ-ն հրապարակայնորեն ներկայացնում է, որ իր վերաբերյալ Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել և այլն, որը ԿԸՀ-ն վերադարձրել է, բայց դա իրավական տեսանկյունից չի նշանակում, որ այդ վարույթը անհետանում է, Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել: Նույնիսկ մեկնաբանման տիրույթում՝ մի գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել: Չնայած դրան՝ նույն դատախազները, նույն տոնայնությամբ, նույն մտքերն արտահայտում են: Ցավով եմ ասում՝ այս ամենն իրավաբանության հետ կապ չունի:

Նարեկ Կարապետյանի նկատմամբ թիրախավորում է, քաղաքական հետապնդում է, իր քաղաքական գործունեությանը միջամտություն է»,- հավելել է Վարդևանյանը:

 

Դեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ»Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել