Երևան, 07.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ Ասրյան

ԲԼՈԳ
Խաչիկ Ասրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Իր զարգացող տնտեսական հզորությունը աշխարհաքաղաքական ուժային ազդեցության վերափոխած ԲՐԻԿՍ կազմակերպության ստեղծման գաղափարը հիմնված է բազմաբևեռ աշխարհի կառուցման, անկախ և ինքնիշխան պետությունների փոխադարձ հարգանքի և արևմտյան միաբևեռ գերիշխանությանը հակակշիռ լինելու վրա։
 
ԲՐԻԿՍ կազմակերպության հիմնադիր անդամ հինգ պետությունները՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան, բազմիցս հայտարարել են, որ ԲՐԻԿՍ-ի նպատակն է պաշտպանել միջազգային արդար կարգը, պետությունների անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և թույլ չտալ, որ աշխարհը ղեկավարի մեկ ռազմական գերտերություն։
 
ԲՐԻԿՍ կազմակերպության հիմնադիր անդամ հինգ պետություններին, 2024 թվականի սկզբին, միացել են ևս հինգ պետություն, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը (մյուս չորս պետություններն են՝ Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եթովպիա, Սաուդյան Արաբիա)։
 
Ինչպես նաև, 2024 թվականի հոկտեմբերին, ԲՐԻԿՍ կազմակերպության (10 պետություն) Գործընկեր Պետություններ են դարձել 13 պետություն, այդ թվում՝ Բելառուս, Թուրքիա, Ղազախստան, Ուզբեկստան, Վիետնամ, Մալայզիա, Ինդոնեզիա, Թայլանդ, Ալժիր, Ուգանդա, Նիգերիա, Կուբա, Բոլիվիա։
 
ԲՐԻԿՍ-ը, արդեն որպես աշխարհաքաղաքական ուժային կազմակերպություն, պետք է հակազդի արևմտյան միաբևեռ գերիշխանությանը և նրանց կողմից իրականացվող պատերազմական գործողություններին։
 
Այս տարվա փետրվարի 28-ին, Ամերիկան և Իսրայելը հերթական անգամ պատերազմական գործողություններ են սանձազերծել Հայաստանի հարևան, բարեկամ և բնական դաշնակից Իրանի և Իրանի ժողովրդի դեմ։
 
Այսօր, արդեն 145-րդ օրն է, որ Իրանի հայրենատեր իշխանությունը և Իրանի հայրենատեր ժողովուրդը պատերազմում է ատոմային երկու պետության` Ամերիկայի և Իսրայելի դեմ։
 
Իսկ, ո՞ւր են ԲՐԻԿՍ աշխարհաքաղաքական ուժային կազմակերպության անդամ և գործընկեր պետությունները (բացառությամբ՝ Ռուսաստանի և Չինաստանի, որոնք հրապարակավ պաշտպանում և աջակցում են Իրանին)․ ինչո՞ւ այդ պետությունները, ժամ առաջ, հրապարակավ չեն հայտարարում, որ բոլոր առումներով, անվերապահորեն պաշտպանում և աջակցում են Իրանին։

Եթե, ԲՐԻԿՍ-ը ի վիճակի չէ հանդես գալ միասնական, հստակ և վճռական դիրքորոշմամբ և ծայրահեղ ծանր պահին պաշտպանել իր անդամ պետությանը՝ Իրանին, ապա այն այլևս ոչ մի արժեք չի ներկայացնում և չունի որևէ բարոյական կամ քաղաքական իրավունք խոսելու բազմաբևեռ աշխարհի կառուցման, միջազգային արդար կարգը պաշտպանելու, անկախ և ինքնիշխան պետությունների փոխադարձ հարգանքի մասին։
 
Այսօր, երբ Ամերիկան և Իսրայելը հերթական պատերազմական գործողություններն են սանձազերծել Իրանի դեմ, ԲՐԻԿՍ-ը պարտավոր է անհապաղ անցնել վճռական գործողությունների՝ հստակ քաղաքական դիրքորոշում հայտարարելուց մինչև իրական, գործնական աջակցություն, ասել է թե՝ ամբողջությամբ պաշտպանել Իրանին և Իրանի ժողովրդին։
 
Հակառակ դեպքում ԲՐԻԿՍ-ը կվերածվի ձևական, անգործունակ կազմակերպության։
 
Խաչիկ Ասրյան
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր Նախագահ,
«Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմնադիր
 
Նախագահ,
 
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հիմնադիր Հրամանատար,
 
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
 
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
 
Պահեստազորի Գնդապետ,
 
2007–2018 թվականներին՝ ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարար աշխատած։
Կից ներկայացվում են Խաչիկ Ասրյանի կենսագրությունը՝ Ֆեյսբուքի էջում, ինչպես նաև այլ կարևոր նյութեր։
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ ՇարմազանովՀռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումԳեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավnրներ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Դելիում փլուզվել է տղամարդկանց ուսանողական հանրակացարանը․ մեկ մարդ է զոհվել, տասնյակները մնացել են փլատակների տակ «Համաչափ պատասխանների դարաշրջանն ավարտվել է». Ղալիբաֆը ԱՄՆ-ին սպառնացել է Իրանի ավելի կոշտ արձագանքով Ստիպված ենք պաշտպանել մեր շուկան, առաջարկում ենք Հայաստանին համատեղ աշխատել․ Օվերչուկ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Նորվեգիան զորավարժություններ են անցկացրել ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է․ մանրամասներ Իրանը ստեղծել է տնտեսական պատերազմի շտաբ՝ ռազմական գործողությունների հետևանքների դեմ պայքարելու համար Հռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում Զելենսկու խորհրդականը առաջարկել է մտածել Կիևից բնակիչների տարհանման մասին Սոմալիլենդի ճանաչման հարցը Հայաստանի արտաքին օրակարգում չկա․ ԱԳՄԱՆ Սիրիայում դրուզների շրջանում հակամարտության նոր փուլ․ ԱՄՆ-ն կողմերին զսպվածության կոչ է արել Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին. Հեգսեթ Այն փաստը, որ Պուտինը հանդիպել է ԱՄՆ հատուկ բանագնացների հետ, վկայում է վստահության մթնոլորտի մասին. Պեսկով Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն ՄնացականյանՀրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկի բնակարանում. բնակիչները տարհանվել են «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահՖորտ-Լոդերդեյլում «Ինտեր Մայամի»-ի ու «Ատլանտա Յունայթեդ»-ի հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտում մեկնարկել են երկրամասային խորհրդարանի ընտրությունները․ ծայրահեղ աջ AfD-ն պատմության մեջ առաջին անգամ կարող է հաղթել Եգիպտոսում հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահվան ԻՀՊԿ. Իրանի տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի համար ավելի թանկ է արժենում, քան Թեհրանի համար Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է Իսպանիան չի կարող վերահսկել իր սահմանները․ Թրամփ Կալիֆոռնիայում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 6-ին Ճապոնիայի վարչապետը Ռուսաստանից պահանջել է հեռացնել Խաբարովսկում տեղադրված «Ճապոնիայի նկատմամբ հաղթանակի» հուշարձանը Անսպասելի ավա՞րտ. Բենզեման չի կարող վերադառնալ Լիգա 1 և մոտ է կարիերան ավարտելուն Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՑԱՀԱԼ-ի ԳՇ պետն անսպասելիորեն տագնապ է հայտարարել բանակում՝ մի քանի ճակատով պատերազմին պատրաստվածությունը ստուգելու համար ԱՄՆ-ը վախենnւմ էր, որ ռшզմամթերքի պակասի մասին արտահոսքը տեղի է ունեցել լրտեuի պատճառով․ CBS Սեպտեմբերի 6/7-ին ջուր չի լինի տասնյակ հասցեներում Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերըՍեպտեմբերի 7-13 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով հարվածել է ԱՄՆ-ի ավիակրին և ականակրին Ուշակով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են խոշոր փոխշահավետ տնտեսական նախագծերՊարսից և Օմանի ծոցերի տարածաշրջանում մի քանի առևտրային նավ ենթարկվել է hարձակման․ Մեծ Բրիտանիայի Ռազմածnվային nւժեր Մարիա Ազիզյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ