Ուկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական ԶՈւ-ն մի քանի անգամ հարձակվել է Սումիի վրա։ Հարվածներից մեկը եղել է բազմահարկ շենքի մոտ, իսկ մյուսը հանգեցրել է առևտրի կենտրոնում մասշտաբային հրդեհի։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Սումիի ղեկավար Օլեգ Գրիգորովին։
Նրա խոսքով՝ Սումիում բազմահարկ շենքի մոտ ռեակտիվ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով տուժել է երկու մեծահասակ և չորս երեխա։
«Հիվանդանոցներում բժշկական օգնություն են ցուցաբերվում վիրավորված 8-ամյա տղային և 16-ամյա աղջկան։ Վնասվածքները ծանր չեն։ Մյուս տուժողներին օգնություն է ցուցաբերվել առանց հոսպիտալացման», - ասվում է հաղորդագրության մեջ։
Սակայն դրանից հետո, ինչպես գրում է Գրիգորովը, ռուսները շարունակել են հարձակումը։ Հարվածներից մեկի հետևանքով առևտրի կենտրոնի տարածքում մասշտաբային հրդեհ է բռնկվել։
«Եվս երկու հարված՝ քաղաքի նույն շրջանում։ Դրանցից մեկի հետևանքով մասշտաբային հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնի տարածքում։ Տուժողների մասին տեղեկատվությունը ճշգրտվում է»,- ասվում է գրառման մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ



