Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից աշխարհակարգի վերաձևման և աշխարհաքաղաքական տեկտոնական տեղաշարժերի կիզակետում հայտնված ռուս-ուկրաինական հակամարտությունն օրեցօր ընդունում է ավելի անզիջում ու կործանարար բնույթ։ Այն, ինչ սկսվել էր որպես տեղային դիմակայություն, վաղուց վերածվել է գլոբալ բևեռների գոյաբանական պայքարի, որտեղ կողմերից յուրաքանչյուրը պատրաստ է գնալ մինչև վերջ՝ օգտագործելով իր տնտեսական, ռազմական ու մարդկային ողջ արսենալը։

Այս գերհզոր ճնշման ու դիմակայության հերթական արյունալի դրսևորումը դարձավ Կիևի վրա իրականացված վերջին զանգվածային բալիստիկ հարձակումը, երբ ընդամենը 40 րոպեում արձակվեց 41 բալիստիկ հրթիռ ու 125 անօդաչու թռչող սարք։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ պատերազմը թևակոխել է ենթակառուցվածքային ու նյութական ոչնչացման ավելի կատաղի մի փուլ։ Չնայած հակաօդային պաշտպանության հերոսական ջանքերին, հարվածների ահռելի ծավալն ու դրանց ներթափանցումը քաղաքային միջավայր հանգեցնում են աղետալի հետևանքների։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի խոր թիկունքում ռազմավարական օբյեկտների թիրախավորումը, «Վայլդբերիզի» պահեստների պայթյուններն ու վառելիքի բազաների հրդեհները, որոնք որոշ շրջաններում արդեն իսկ տեղային վառելիքային ճգնաժամեր են առաջացրել, ցույց են տալիս, որ պատերազմի աշխարհագրությունն ընդլայնվում է։ Ռուսաստանի շարքային քաղաքացին և ռուսական պետությունը կրում են հսկայական կորուստներ, սակայն Ռուսաստանի «մահվան» մասին լուրերը խիստ չափազանցված են։

Որքան էլ հնարավոր լինի վնասել նրան, Ռուսաստանը մեծ պետություն է, որն իր ներքին, բնական ու ժողովրդագրական ռեսուրսների հաշվին դեռևս երկար ժամանակ կարողանալու է դիմակայել ու սնուցել սեփական ռազմական մեքենան։

Այս ամենի ֆոնին ուժեղ կողմի հետ բանավիճել նրա քայլերի կամ, ընդհանրապես, պետական քաղաքականության տրամաբանության շուրջ պարզապես իրատեսական չէ, որովհետև գլոբալ թատերաբեմում փոքր պետությունների ձայնն այնտեղ լսելի չէ։ Այս համատեքստում բոլորովին անիմաստ ու սնանկ է այն ներքին դիսկուրսը, թե արդյոք Ուկրաինան, Հայաստանը կամ ժամանակին Վրաստանը «ճիշտ» էին, թե «սխալ» Ռուսաստանի հետ իրենց բանավեճերում ու հակադրություններում։ Միջազգային հարաբերություններում ճշտի ու սխալի փիլիսոփայական վեճերն անպտուղ զբաղմունք են, քանի որ աշխարհի ճակատագիրը տնօրինողներն ու որոշումներ կայացնողները սպիտակ ձեռնոցներով փիլիսոփաների ակումբ չեն, որտեղ նստած կշռում են արդարության չափը։ Գոյություն ունեն կոշտ, ռեալ իրողություններ, որոնցում փոքր, գոյաբանական խնդիրներ լուծող պետությունների գոյության միակ իրական երաշխիքը մեծերի հետ հնարավորինս լավ հարաբերություններ պահպանելն է, աշխարհաքաղաքական առկա իրավիճակին հարմարվելն ու հսկաների ոտքի տակ չընկնելը։ Պետք է կառուցել այնպիսի քաղաքականություն, որը չի հարուցի մեծերի զայրույթը, չի տրորի նրանց կոշտուկները և չի հակասի նրանց կենսական շահերին, որպեսզի սեփական պետությունը չկրի կործանարար վնասներ։ Սա է աշխարհի հստակ կարգը, որի դեմ դեռևս ոչ ոք ավելի աշխատող բանաձև չի կարողացել գտնել։

Փոքր պետությունների պարագայում պետք է սառնասրտորեն հաշվարկել, թե ի վերջո ինչ տվեց այս պատերազմն Ուկրաինային, որտեղ սարսափելի զոհերի ու ավերածությունների արդյունքում երկիրը վաղուց է անցել անդառնալի կորուստների շեմը։ Բռնի ու ագրեսիվ զորահավաքների այն ողբերգական տեսարանները, երբ ընտանիքներից ու փողոցներից տղամարդկանց բռնի ուժով, զոռով քաշ տալով տանում են դեպի մահվան բերան, ակնհայտ փաստում են, որ մարդկային պարզ, ընտանեկան հարաբերություններից մինչև վերպետական ամենաբարձր մակարդակ երկիրն արդեն հասարակական ու ժողովրդագրական ծանր ախտահարման մեջ է։ Սա դաժան, ցուցադրական դաս է բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե գերհզոր բևեռների հակամարտության մեջ հնարավոր է շահեկան դիրքեր գրավել՝ սեփական տարածքն ու ժողովրդին դնելով հարվածի տակ։

Այս ամենի ուղղակի զուգահեռները, ցավոք, արդեն տեսանելի են Հայաստանում։ Ռուսաստանի հետ սխալ հարաբերություններ կառուցելու հետևանքով մենք, ըստ էության, վաստակել ենք տնտեսական պատերազմ, որի հետևանքներն առաջիկայում մետաստազների նման խրվելու են մեր տնտեսության ու հանրային կյանքի մեջ։ Որքան էլ հայրենական հանրային-քաղաքական դաշտում բարձրագոչ հայտարարություններ արվեն շուկաների դիվերսիֆիկացիայի մասին, խիստ ակնհայտ է, որ Եվրոպան մեր համար շուկա չէ և երբեք չի կարողանալու փոխարինել ռուսական շուկային՝ իր խիստ ստանդարտների, լոգիստիկ բարդությունների ու աշխարհագրական հեռավորության պատճառով։ Օրեցօր ահագնացող տնտեսական վնասները, արտահանման խոչընդոտներն ու էներգետիկ սպառնալիքները շատ արագ զգալ են տալու իրենց յուրաքանչյուր քաղաքացու գրպանի վրա։ Ուստի հարց է առաջանում՝ այս աշխարհաքաղաքական համատարած խժդժությունների մեջ ի՞նչ ենք շահելու մենք՝ Ռուսաստանի դեմ հերթական ճակատը բացելով։ Պատասխանն ակնհայտ է. փոքր պետության պարտականությունը ոչ թե աշխարհակործան բախումների մեջ կողմնորոշվելն է, այլ սեփական կենսական շահերն ու անվտանգությունը պրագմատիկորեն պաշտպանելը, այլապես մետաստազների տարածումը դառնալու է անկանգնելի։

Ի վերջո, այս ողջ գործելաոճը ցավալիորեն ու չափազանց հստակ հիշեցնում է Արցախյան հարցում իշխանության որդեգրած «հանճարեղ» լուծումների տրամաբանությունը։ Այն ժամանակ ևս, շարունակելով «ոչմիթիզականության» հռետորաբանությունը, Ադրբեջանի հետ անպատրաստ նետվեցին աղետալի պատերազմի մեջ, կրեցին սոսկալի պարտություն, իսկ դրանից հետո միայն սկսեցին բարձրագոչ խոսել խաղաղություն բերելու ու «խաղաղության դիսկուրսի» անհրաժեշտության մասին։ Նույն կործանարար շրջապտույտն է կրկնվում նաև այսօր տնտեսական ճակատում. կորցնելով ռեալ, գործող շուկան ու տարեկան միլիարդավոր դոլարների իրական շրջանառությունը, նոր միայն սկսել են հապշտապ խոսել դիվերսիֆիկացիաների ու ինչ-որ այլընտրանքային շուկաների որոնման ու փնտրտուքների մասին։ Ոչինչ չէր խանգարում այս բոլոր տարիների ընթացքում հանգիստ պայմաններում փնտրել նոր շուկաներ ու հաստատել նոր տնտեսական հարաբերություններ։ Սակայն, ավանդույթի համաձայն, Հայաստանի իշխանություններն ամեն անգամ նախ անում են հերթական կործանարար սխալը, այնուհետև ողջ թափով սկսում են հերոսաբար պայքարել իրենց իսկ արած սխալների աղետալի հետևանքների դեմ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ ՎարդևանյանԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ»Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը