Փրկարարները Էլբրուսից տարհանել են լեռնագնացի և նրա 11-ամյա որդու մարմինը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Past.am-ի փոխանցմամբ՝ Կաբարդինո-Բալկարիայի փրկարարները Էլբրուս լեռից տարհանել են 40-ամյա լեռնագնացի, որը վիրավորվել էր վերելքի ընթացքում, ինչպես նաև նրա 11-ամյա որդու մարմինը։
Տեղական արտակարգ ծառայությունների տվյալներով՝ փրկարարական գործողության համար օգտագործվել է Heliaction ընկերության ուղղաթիռը։ Հայրն ու որդին տեղափոխվել են Տերսկոլ գյուղ, որտեղ տղամարդուն հանձնել են բժիշկներին, իսկ երեխայի մարմինը՝ քննչական մարմիններին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայրն ու որդին Էլբրուսի արևելյան գագաթը բարձրանալիս ընկել են։ Դեպքի հետևանքով 11-ամյա երեխան մահացել է, իսկ տղամարդը ստացել է բազմաթիվ վնասվածքներ։
Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը պահանջել է զեկույց ներկայացնել Էլբրուսում տեղի ունեցած ողբերգական դեպքի և դպրոցականի մահվան հանգամանքների վերաբերյալ։
Դեպքի բոլոր մանրամասները շարունակում են քննվել։
Հետևեք մեզ՝ այստեղ



