Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ, իսկ վերջին տարիներին՝ առավել ևս, Ադրբեջանի կողմից իրականացվող արտաքին իմիջային քաղաքականությունը դարձել է պետական ռազմավարության կարևորագույն ուղղություններից մեկը։ Բաքուն հսկայական ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսներ է ներդնում միջազգային տեղեկատվական դաշտում այնպիսի կերպար ձևավորելու համար, թե իբր հանդիսանում է բազմամշակութային, հանդուրժողական և տարբեր կրոնների ու ժողովուրդների խաղաղ համակեցության օրինակ։ Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվում են ռեպորտաժներ, որոնցում Ադրբեջանը ներկայացվում է որպես մի երկիր, որտեղ քրիստոնյաները, հրեաները և մահմեդականներն իբր ապրում են առանց խտրականության, իբր ազատորեն իրականացնում են իրենց կրոնական գործունեությունը և համարվում են հասարակության լիարժեք անդամներ։

Այս քարոզչական պատկերը նպատակ ունի ցույց տալու, թե Ադրբեջանը դարձել է ժամանակակից, առաջադեմ և բաց հասարակություն։ Սակայն այդ ջանքերի իրական ենթատեքստը շատ ավելի խորն է. Բաքուն փորձում է միջազգային հանրության աչքերում ազատվել այն քաղաքական ու բարոյական ծանր բեռից, որը ստեղծվել է Արցախի հարցի և այնտեղ իրականացված հանցավոր գործողությունների հետևանքով։ Իրականությունը, սակայն, էականորեն տարբերվում է ստեղծվող պատկերից։ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքը պատմականորեն հեռու է եղել այն հանդուրժողականությունից, որի մասին խոսում է պաշտոնական քարոզչությունը։

Տարբեր ժամանակահատվածներում ճնշումների են ենթարկվել լեզգիները, թալիշները, ավարները և այլ խմբեր, սահմանափակվել է նրանց մշակութային ինքնության ազատ դրսևորումը, իսկ ազգային առանձնահատկությունների պահպանման հնարավորությունները գնալով նեղացել են։ Դա է պատճառներից մեկը, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների թվաքանակը տոկոսային հարաբերակցությամբ նվազել է, իսկ նրանց ինքնությունը հաճախ ենթարկվել է ասիմիլացիոն քաղաքականության։ Եթե պետությունը իսկապես լիներ բազմամշակութային համակեցության օրինակ, ապա ազգային բազմազանությունը ոչ թե կնվազեր, այլ կունենար պահպանման և զարգացման բնական պայմաններ։

Արցախի պատմությունը բոլորովին այլ հարթության վրա է։ Այստեղ խոսքը ոչ թե առանձին խմբերի մշակութային սահմանափակումների, այլ մի ամբողջ բնիկ ժողովրդի՝ հազարամյակներ շարունակ իր հայրենի հողում ապրած հայության բռնի տեղահանման մասին է։ Ադրբեջանը, փորձելով ներկայանալ որպես հանդուրժողականության տիպար, ստվերում է այն երկարամյա հակահայկական քաղաքականությունը, որը տարիներ շարունակ ձևավորվել և սերմանվել է պետական մակարդակով։ Հայատյացությունը Ադրբեջանում հաճախ ստացել է ծայրահեղ դրսևորումներ՝ սկսած կրթական և տեղեկատվական ոլորտներում հակահայկական քարոզչությունից մինչև հայերի նկատմամբ բռնության բացահայտ հերոսացում։ Քնած հայ սպայի կացնահարողի պետական պարգևատրումը և նրա ներկայացումը որպես ազգային հերոս դարձել է այդ քաղաքականության ամենահայտնի խորհրդանիշներից մեկը։ Երբ պետությունը նման գործողությունը ոչ թե դատապարտում, այլ խրախուսում է, դժվար է խոսել իրական հանդուրժողականության մասին։

Այս ֆոնին առավել ակնհայտ է դառնում այն հակասությունը, որ մի կողմից՝ Ադրբեջանը միջազգային հարթակներում խոսում է կրոնների և մշակույթների խաղաղ համակեցության մասին, իսկ մյուս կողմից՝ իրականացրել է Արցախի էթնիկ զտումը։ 2023 թվականին Արցախի հայ բնակչության զանգվածային տեղահանումը միջազգային բազմաթիվ փորձագետների կողմից գնահատվել է որպես էթնիկ զտման և ցեղասպանական գործողության դասական օրինակ։ Հարյուր հազարավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց տները, գերեզմանները, եկեղեցիները, պատմական բնակավայրերը և տեղափոխվել Հայաստան։ Սա պարզապես ռազմական գործողության հետևանք չէր, այլ քաղաքական գործընթաց, որի արդյունքում Արցախը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց։ Հազարամյակներ շարունակ հայկական բնակչությամբ հայտնի տարածաշրջանը կարճ ժամանակահատվածում մնաց առանց իր բնիկ ժողովրդի։

Սակայն խնդիրը միայն բնակչության բռնի տեղահանությամբ չի ավարտվում։ Ադրբեջանի գործողությունները շարունակվում են մշակութային ոլորտում՝ ստանալով մշակութային ցեղասպանության բնույթ։ Արցախի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, գերեզմանոցները և այլ պատմամշակութային հուշարձաններ ենթարկվում են ոչնչացման, վերափոխման կամ ինքնության փոփոխության փորձերի։ Տարբեր աղբյուրներից ստացվող տվյալները ցույց են տալիս, որ հայկական հուշարձանների մի մասը վնասվել է, մի մասը՝ ամբողջությամբ վերացվել, իսկ մյուսների դեպքում իրականացվում է պատմական պատկանելության փոփոխության քաղաքականություն։ Բազմամշակութայնության անվան տակ Ադրբեջանը փորձում է այդ հուշարձանները ներկայացնել որպես իբր ուդիական ծագում ունեցող կառույցներ։ Սա պարզապես «գիտական վեճ» չէ, այլ քաղաքական նպատակ հետապնդող գործընթաց։ Հայկական եկեղեցիների և վանքերի ինքնության փոփոխության, ավելի ստույգ՝ յուրացման փորձը նպատակ ունի վերացնել հայկական ներկայության պատմական ապացույցները և ստեղծել նոր պատմական նարատիվ, ըստ որի՝ Արցախում (ու ոչ միայն Արցախում) հայկական մշակութային ժառանգությունը կա՛մ գոյություն չի ունեցել, կա՛մ եղել է այլ էթնիկական խմբերի սեփականությունը։

Պարադոքսն այն է, որ Ադրբեջանում ուդիական համայնքը ներկայում շատ փոքրաթիվ է, և բացի մի քանի տասնյակ կամ հարյուր մարդկանցից, դժվար է խոսել լայնածավալ ուդիական ներկայության մասին։ Այդուհանդերձ, հենց այդ համայնքի անունով է փորձ արվում վերաիմաստավորել հայկական հուշարձանների պատմությունը։ Այս քաղաքականությունը հիշեցնում է պատմական հիշողության համակարգված վերաձևակերպման փորձ, երբ ոչ միայն ֆիզիկապես է ոչնչացվում ժառանգությունը, այլ նաև փոխվում է դրա պատմությունը։

Մշակութային ցեղասպանության էությունը հենց դա է՝ վերացնել ժողովրդի ներկայության նյութական և խորհրդանշական հետքերը, որպեսզի ապագա սերունդների համար դժվար լինի ապացուցել այդ ժողովրդի պատմական կապը տվյալ տարածքի հետ։ Եթե եկեղեցին այլևս չի ներկայացվում որպես հայկական, եթե խաչքարերը վերացվում են, եթե գերեզմանոցները քանդվում են, ապա ժամանակի ընթացքում ձևավորվում է նոր պատկեր, որտեղ հայերի հազարամյակների ներկայությունը փորձում են ներկայացնել որպես երկրորդական կամ ընդհանրապես գոյություն չունեցող երևույթ։

Այս ամենի պայմաններում հատկապես աչքի է ընկնում հայկական կողմի պասիվությունը միջազգային տեղեկատվական և քաղաքական դաշտում։ Մինչ Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում իր իմիջը ձևավորելու, իսկ ավելի ստույգ՝ մաքրվելու համար, Հայաստանը չի իրականացնում համարժեք մասշտաբի համակարգված քարոզչական և դիվանագիտական արշավ՝ Արցախի էթնիկ զտման և մշակութային ոչնչացման հարցը մշտապես միջազգային օրակարգում պահելու համար։ Առանձին հայտարարություններ, փորձագիտական քննարկումներ կամ սփյուռքյան նախաձեռնություններ, իհարկե, գոյություն ունեն, սակայն դրանք չեն վերածվել պետական մակարդակի երկարաժամկետ ռազմավարության։ Աշխարհի ուշադրությունը ժամանակի ընթացքում թուլանում է, եթե տվյալ հարցը մշտապես չի հիշեցվում, չի փաստագրվում և չի ներկայացվում նոր փաստերով ու նոր նախաձեռնություններով։

Ադրբեջանի հաշվարկը հենց դրա վրա է կառուցված։ Ժամանակի ընթացքում միջազգային հանրությունը հակված է կենտրոնանալ նոր ճգնաժամերի վրա, իսկ նախկին իրադարձությունները աստիճանաբար դուրս են մղվում տեղեկատվական հոսքերից։ Եթե հայկական կողմը չի ստեղծում փաստերի, լուսանկարների, արբանյակային պատկերների, իրավական փաստաթղթերի և վկայությունների համակարգված բազա և չի ներկայացնում դրանք միջազգային դատարաններում, կազմակերպություններում ու լրատվական հարթակներում, ապա Բաքվի կողմից կառուցվող «հանդուրժողական պետության» պատկերը կարող է ավելի ազդեցիկ դառնալ։

Այդ դեպքում վտանգ կա, որ Արցախի հայաթափումը ներկայացվի ոչ թե որպես էթնիկ զտում, այլ որպես «հակամարտության ավարտից հետո տեղի ունեցած բնական միգրացիա», իսկ մշակութային ժառանգության ոչնչացումը՝ որպես «վերականգնողական աշխատանք» կամ «պատմական վերաիմաստավորում»։

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ մինչ Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել իր քաղաքական և մշակութային հանցագործությունները, Հայաստանում հանրային և պետական դիսկուրսում հաճախ գերակշռում է «խաղաղություն կառուցելու» միակողմանի գաղափարը՝ առանց այն հարցի բավարար շեշտադրման, թե ի՞նչ տեղի ունեցավ Արցախում, և ի՞նչ է շարունակվում տեղի ունենալ այնտեղ։ Խաղաղությունն ինքնին կարևոր նպատակ է, սակայն խաղաղության մասին խոսելը չի կարող նշանակել լռել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, էթնիկ զտման և մշակութային ցեղասպանության մասին։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ չարձանագրված և չդատապարտված հանցագործությունները ոչ միայն մնում են անպատիժ, այլ նաև ստեղծում են նոր հանցագործությունների վտանգավոր նախադեպեր։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ»Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան