Երևան, 02.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ձկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության անդամ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում («TRACES») տնտեսավարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը:

Եվրոպական Միության Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցման համար պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:

Տնտեսավարող սուբյեկտը Տեսչական մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստին ([email protected], [email protected]) էլեկտրոնային եղանակով (դրա անհնարինության դեպքում՝ թղթային տարբերակով) պետք է ներկայացնի դիմում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.

1) իրավաբանական անձի գրանցման վկայականի պատճենը,
2) տարածքի գծապատկերը և հիմնական շինությունների լուսանկարները,
3) տեղեկատվություն անվտանգության կառավարման համակարգերի վերաբերյալ,
4) ներդրված վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի հաստատված պլանը (կիրառելի չէ ձկնաբուծական տնտեսությունների համար),
5) ջրի որակի լաբորատոր փորձաքննության արձանագրությունը (կիրառելի է ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար, եթե պահպանումից բացի իրականացվում է նաև վերամշակում),
6) արտադրության տեսակը (համառոտ նկարագիրը),
7) տնտեսավարող սուբյեկտի կազմում գործող բոլոր առանձնացված ստորաբաժանումների անվանումները, իրականացվող գործունեության տեսակները և գտնվելու վայրը (հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն),
8) տարածքների և ենթակառուցվածքների՝ արտադրական տարածքների, վերամշակման գոտիների, օգտագործվող սարքավորումների և պահեստային հզորությունների վերաբերյալ տեղեկատվություն,
9) տեղեկատվություն բուծվող կամ վերամշակվող կամ պահպանման նպատակով ձկան կամ ձկնամթերքի տեսակների վերաբերյալ,
10) արտահանման նպատակով ներկայացված ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրերը,
11) արտադրության տարեկան ծավալները, հզորությունը (կգ, տոննա, հատ),
12) տեղեկատվություն ձկնաբուծարանների տեսակի վերաբերյալ (արդյունագործական բաց ջրային կամ փակ համակարգ, կամ հոսքային կամ համակցված կամ այլ) (կիրառելի չէ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների և ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար),
13) տեղեկատվություն օգտագործվող ջրի աղբյուրի վերաբերյալ (կիրառելի չէ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների և ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար),
14) տեղեկատվություն օգտագործվող կերի, կերային հավելումների վերաբերյալ (կիրառելի չէ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների և ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար),
15) տեղեկատվություն կենդանիների հիվանդությունների կանխարգելման, մշտադիտարկման և անասնաբուժական հսկողության վերաբերյալ (կիրառելի չէ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների և ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար),
16) տեղեկատվություն թափոնների կառավարման վերաբերյալ (կիրառելի է ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար, եթե պահպանումից բացի իրականացվում է նաև վերամշակում),
17) տեղեկատվություն ջրահեռացման և մաքրման համակարգերի վերաբերյալ (կիրառելի է ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար, եթե պահպանումից բացի իրականացվում է նաև վերամշակում),
18) պետական գրանցման նույնականացման հաշվառման համարը (կիրառելի է ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար, եթե պահպանումից բացի իրականացվում է նաև վերամշակում)։


Փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո մինչև հինգ աշխատանքային օրվա ընթացքում, դիմումատուի մոտ կիրականացվի ստուգում՝ գրանցման համար սահմանված պահանջների համապատասխանությունը և ներկայացված փաստաթղթերի արժանահավատությունը պարզելու նպատակով։

Ստուգման շրջանակներում կկատարվի նմուշառում՝ արտադրված արտադրանքի՝ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանությունը լաբորատոր փորձաքննության միջոցով պարզելու նպատակով։

Ստուգումն իրականացվելու է 10-15 աշխատանքային օրվա ընթացքում։

Անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպքում՝ տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը կգրանցվի համակարգում և կներկայացվի Եվրոպական Հանձնաժողովի հաստատմանը։

Հաստատման մասին տեղեկատվությունը էլեկտրոնային փոստի միջոցով կտեղեկացվի դիմումատուին՝ տրամադրելով գրանցման համարը, որից հետո տնտեսավարողը համակարգ մուտք գործելու համար ստեղծում է իր օգտահաշիվը։

«TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է:

Հետևեք մեզ՝ այստեղ

Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա ՍողոմոնյանԵկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջևԵրկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել 50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա ՀովսեփյանՊետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոնՓաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա ՍողոմոնյանՄարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Զաքարյան Հայր ու որդի խեղդվել են կոյուղաջրերի մեջԻսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Արտակ Զաքարյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի ՓարիզՔանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց Երկար պայքարից հետո մահացել է Նուշիկ Օհանյանի ամուսինըՄեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ ԱսրյանՆիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ նաև խոստովանում է, որ իր ուժը այս հարցում էլ խաբել և շարունակում է խաբել հասարակությանը․ Մարիաննա ՂահրամանյանԱրցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան»Հորոսկոպ․ կենդանակերպի 3 նշան, որոնց համար աշունը հաջողություն կբերիԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՆախորդ թողարկման ռեկորդային արագ տեղաբաշխումից հետո Ամիօ բանկը թողարկում է 2 մլրդ դրամի նոր պարտատոմսեր«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում«Նվեր-դասախոսություն»՝ նախկին ՔՊ-ական կոլեգայի հետ․ նոր ուսումնական տարվա առիթով. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներ