Բանակի նյութատեխնիկական ապահովման խնդիրները մշտապես բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ՊՆ վարչական համալիրում փետրվարի 20-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զինված ուժերում նյութատեխնիկական ապահովման և գնումների պլանավորման ու կազմակերպման հարցերին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կենտորանական ապարատի ղեկավար կազմի հետ անցկացված խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Վերջին շրջանում, չնայած տարատեսակ շահարկումներին, զինված ուժերում նյութատեխնիկական ապահովման և գնումների գործընթացի բարելավման, դրա թափանցիկության ապահովման և օրինախախտումների նվազեցման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքները էականորեն բարելավել են ոլորտի մակարդակը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ նյութատեխնիկական ապահովման խնդիրները մշտապես գտնվում են հանրապետության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, թեև դրական տեղաշարժն ակնհայտ է, սակայն, այնուամենայնիվ, կան նաև բացթողումներ:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն էլ փաստել է, որ զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման ոլորտում օբյեկտիվություն և արդարություն ապահովելու նպատակով՝ պետք է հնարավորինս կենտրոնացնել ջանքերը՝ թույլ չտալով ցանկացած տեսակի չարաշահում և հովանավորչություն:
Խորհրդակցության ավարտին՝ Սեյրան Օհանյանը և Գևորգ Կոստանյանը հստակ ցուցումներ են տվել՝ գնումների գործընթացի վերահսկողության ուղղությամբ կազմել համատեղ աշխատանքային պլան և ինքնուրույն աշխատանքով հետևողականորեն շարունակել ոլորտի բարելավումը՝ ուշադրություն չդարձնելով անհիմն շահարկումներին:



