Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Դավիթն արդարության և ազնվության հարցերում ոչ մի զիջում չուներ». Դավիթ Գիշյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողի դիրքում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխուժության և հավասարակշռվածության այդպիսի համադրություն, ինչպիսին Դավիթի պարագայում էր, մի տեսակ անհավանական էր։ Մտքի, հումորի ճկունությունը և ֆիզիկական ճարպկությունն ուղղակի ֆանտաստիկ էին։ Փոքրուց շատ լավ ֆուտբոլ էր խաղում, սիրում էր իրենից ավելի ավագների հետ նույն թիմերում խաղալ։ Անասելի համեստ էր, ծայրահեղ ազնիվ և բարի, արդարության և ազնվության հարցերում ոչ մի զիջում չուներ։ Եթե ինչ-որ մեկի հանդեպ անարդար մի բան տեղի ունենար, նա կկանգներ այդ մարդու կողքին։ Զգայական խոր աշխարհ ուներ և բարոյական բարձր նորմեր, ֆանտաստիկ հոգատարություն տարիքով ավագների նկատմամբ։ Բարությունն իր ուժն էր։ Սուտը և Դավիթն անհամատեղելի էին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավիթի մայրիկը՝ տիկին Լուսինեն։ Մայրիկի խոսքերով, որդու մեջ մեկտեղվել էին ազգասիրությունը, բարեկրթությունը, բարությունը, մեծահոգությունը, ազգային ինքնություն ունեցողի տեսակը։ «Կարելի է այս շարքն անվերջ շարունակել, երբ խոսում եմ տղայիս մասին: Նրա մեջ միաձուլվել էին ներքին և արտաքին գեղեցկությունը»։

Դավիթը ծնվել է Երևանում։ Ընտանիքի միակ արու զավակն է, քույրիկ ունի։ Սովորել է Փարաքարի հիմնական, այնուհետև՝ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցներում։ «Դպրոցում լավ է սովորել, արժանացել է գովասանագրերի և մի շարք օլիմպիադաների պատվոգրերի։ Ընդունակ աշակերտ էր, բոլոր առարկաների պարագայում հիմքը լավ էր դրված, սակայն ինչ-որ պահի իր նախընտրություններն ավելի շատ գնացին դեպի հումանիտար ուղղությունը»։ Դպրոցն ավարտելուց հետո Դավիթն ընդունվել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի տուրիզմի և սերվիսի բաժին, բայց ուսանող լինել չի հասցրել։

2021 թվականի հուլիսի 7-ին Դավիթը զորակոչվել է ժամկետային ծառայության։ Ծառայել է Էջմիածնի սակրավորների զորամասում՝ որպես ականազերծող, այնուհետև վեց ամիս անց տեղափոխվել է Սյունիքի մարզ՝ Կապանի գունդ։ Սյունիքում սահմանային դիրքերում է անցել նրա ծառայությունը։ «Թշնամուն դեմ հանդիման էին կանգնում։ Դավիթը վախ չուներ։ Բավականին երկար ժամանակով էր դիրքերում լինում, անգամ ձնառատ օրերին՝ մինչև մեկ ամիս ժամկետով։ Վտանգավոր դիրքերում է անցել տղայիս ծառայությունը՝ Ներքին Հանդից մինչև Ճակատեն ու Շիկահող։ Նորակոչիկների հետ էր շատ հաճախ դիրքեր բարձրանում։ Նա նրանց մեծ վստահություն էր փոխանցում։ Էջմիածնում ծառայելու ընթացքում հաճախ էինք զորամասից պատվոգրեր ստանում։ Բայց Դավիթն այնքան համեստ և զուսպ էր, որ երբեք որևէ կերպ չէր մատնանշում իր առավելությունը։ Ես էլ իրեն միշտ ասում էի՝ այդտեղ յուրաքանչյուրդ լավագույնն եք։ Ծառայության առաջին օրից ընդհանուրի կյանքով է ապրել։ Հոգատար և հովանավորող բնավորություն ուներ։ Եթե իրեն ինչ-որ բան էինք ուղարկում, խնդրում էր նույնից մի քանիսն ուղարկել և նրբանկատորեն տալիս էր նրան, ով ուներ դրա կարիքը։ Իր երդմնակալության օրը երկու նորակոչիկի հնարավորություն էր տրվել հրապարակային խոսք ասելու։ Իր ելույթի տեքստն անձամբ էր շարադրել, մի քանի րոպեում, որի հիմնական առանցքը «Մեծ պատիվ է ծառայել հայոց բանակում» միտքն էր։ Ցավոք, այդ նույն տեքստը կրկին հնչեցրեցին Էջմիածնի զորամասում՝ արդեն տղայիս զոհվելուց հետո»։

Դավիթը ծառայելու ընթացքում երկու անգամ արձակուրդ է եկել՝ մարտի ութին և մայրիկի ծննդյան օրը։ «Հուլիսի 18-ին իրեն ճանապարհել ենք։ Շարունակում էր իր ծառայությունը։ Սեպտեմբերի 9-ին պետք է դիրքեր բարձրանար։ Իրեն տաք հագուստ ուղարկեցի։ Այդ անգամ որոշեցի նաև իր սիրելի ուտելիքներն ուղարկել Կապան։ Ամսի 8-ին ամեն ինչ իրեն էր հասել։ Սեպտեմբերի 9-ին արդեն դիրքերում էր, երկու օր խոսել եմ իր հետ։ Սեպտեմբերի 11-ին մեզ ասաց, որ իրենց մոտ մարդիկ կան, խոսել չի ստացվում։ Սեպտեմբերի 12-ի առավոտյան ժամը տասին մի քանի րոպեով ենք զրուցել։ Նույնն ասաց՝ մեզ մոտ մարդիկ կան, հարմար չէ։ Վերջին երկու օրերին զանգերը պակասել էին, ձայնը մտահոգ էր, իսկ զրույցները՝ կարճ։ Դավիթը լիովին հասկացել էր սպասվող վտանգը»։

Սեպտեմբերի 12-ի երեկոյան յոթին Դավիթը զանգում է հայրիկին, հարցնում, թե երբ է տանը լինելու, որ զանգահարի և բոլորի հետ միաժամանակ զրուցի։ «Ժամը տասին սպասում էինք իր զանգին, բայց նա այդպես էլ չզանգեց։ Լուրեր էինք ստանում, որ սահմանի երկայնքով լարվածություն է, իսկ հետո հասկացանք, որ պատերազմ է սկսվել։ Սեպտեմբերի 13-ի գիշերն իրեն զանգահարում էինք, բայց ապարդյուն։ Հետո իմացանք, որ անվտանգության նկատառումով իր հեռախոսը և քարտը նետել է տարբեր ուղղություններով»։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սահմանների վրա։ Հարձակման ուղղություններից մեկն էլ Սյունիքի սահմանային գոտին էր։ «Դավիթն ամբողջ գիշեր կռվել է։ Անմնացորդ է եղել նաև այդ պատերազմում։ Ընթացքում կարողացել է չորս վիրավոր տղաների իջեցնել դիրքերից։ Մեկին իջեցնելուց հասկացել է, որ շրջափակման մեջ կարող են ընկնել, նրան գրկած նորից սարն ի վեր է բարձրացել։ Իր զինակիցներից մեկը ռազմական գործողությունների հենց ամենասկզբում որովայնի շրջանում վիրավորում է ստացել։ Իրեն չեն կարողացել իջեցնել, շարունակել են կռվել։ Հրամանատարը հենց սկզբից լքել է իր զինվորներին, Դավիթը և դիրքի ավագն են վարել մարտը։ Լուսանալուն մոտ իմացել են, որ նահանջի հրաման է տրված, տղաները չորս դիրքից պետք է իջնեին։ Թշնամին առաջխաղացում է ունեցել, բայց մեր տղաներն ամբողջ գիշեր անմնացորդ մարտ են վարել։ Անգամ ասում են՝ ռումբերի կարկուտ է տեղացել՝ աննախադեպ ինտենսիվության գնդակոծություն։ Տարբեր դիրքերից 27 տղա հավաքվել են իրենց մոտ, որ իջնեն։ Դավիթն ասել է. «Ես ПК-ով կկրակեմ, դուք իջեք, վիրավորին էլ ձեզ հետ տարեք, հետո ես ձեզ կհասնեմ»։ Ասում են՝ տասնյակից ավելի մարդկային ուժի կորուստ է պատճառել թշնամուն։ Տղաներն իջել են, Դավիթը հասել է իրենց ու հարցրել՝ ո՞ւր է վիրավորը։ Վիրավորին իջեցրած չեն եղել։ Այստեղ Դավիթը կանգնել է երկընտրանքի առջև՝ իր կյանքը կամ խիղճը։ Նա ընտրել է իր խիղճը։ Տղաներին ասել է՝ ավտոմատը լիցքավորեք և տվեք ինձ։ Նորից բարձրացել է վերև, բայց թշնամին նրան նշանառության տակ էր վերցրել»։ Դավիթը հայտնվում է դիպուկահարի թիրախում։ «Տղայիս ոչ ոք չի ստիպել գնալ վիրավոր ընկերոջ հետևից։ Նա դա արել է իր բացառիկ խղճից դրդված։ Եթե բոլորն էլ իրեն փորձեին համոզել դա չանել, նա ոչ մեկին չէր լսելու։ Նա կոմպրոմիս չուներ անարդարության հետ»։Դավիթն անմահացել է սեպտեմբերի 13-ին Կապանի Շիկահողի դիրքում՝ թողնելով մի կարևոր ուղերձ, որ հայկական բանակում վիրավոր ընկերոջ հետևից գնացող զինվոր կա։

Մայրիկն ասում է՝ չի համակերպվում որդու չլինելիության հետ։ «Իր բացառիկ՝ կյանք տվող էներգետիկ դաշտն անընդհատ իմ շուրջն է։ Այն համոզումն ունեմ, որ Դավիթը հիմա ուրիշ տեղում է։ Կա իր ժպիտը, հումորը, սրամտությունը։ Դավիթին Աստված էր ստեղծել այդպիսին, և Աստված շատ կար Դավիթի մեջ։ Տղայիս բարությունն էր իր անսահման ուժը։ Դավիթս ինձ անդունդից դուրս բերեց և կյանք վերադարձրեց։ Նրա անսահման ուժն ու արժանապատվությունն են ինձ պարտավորեցնում ապրել»։

Հ. Գ. - Դավիթ Գիշյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին