Աղոթում ենք Քանյե Ուեսթի համար․ Միլա Կունիսը ծաղրել է ռեփերին (լուսանկարներ)
ԼԱՅՖԼռության րոպե ․․․ դերասանուհիներ Միլա Կունիսը, Քրիստեն Բելլը եւ Կետրին Հաննը մտածում են Քանյե Ուեսթի մասին՝ իր համար այդքան բարդ ժամանակաշրջանում։

Դերասանուհիները այսպիսի մեկնաբանությամբ լուսանկար են հրապարակել՝ ծաղրելով ռեփեր Քանյե Ուեսթին։ «Մենք աղոթում ենք Քանյե Ուեսթի համար»,- գրել են նրանք։

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը ապշեցրել էր բոլորին՝ նախ հրապարակավ հայտարարելով, որ 52 միլիոն դոլարի պարտք ունի եւ խնդրել էր աղոթել իր համար։ Հետո էլ Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկենբերգից մեկ միլիարդ դոլար էր խնդրել։

Պատրաստեց Past.am-ը:



