Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքում փետրվարի 20-ի ժամը 11.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի են Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը, Վանաձոր-Ալավերդի, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան ավտոճանապարհներին առկա է մառախուղ:
Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան, Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի քաղաքներում, Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարան, Արագած քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաներով:



