Կոմիում հայտնաբերվել է 18-ամյա աղջկա մարմինը, որին հունիսին գետի հոսանքը քշել էր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Կոմի Հանրապետությունում հայտնաբերվել է 18-ամյա աղջկա մարմինը, որին հունիսի կեսերին Սիկտիվկարում Սիսոլա գետի ուժեղ հոսանքը տարել էր։
«Լիզա Ալերտ» որոնողափրկարարական ջոկատը հայտնել է աղջկա մարմնի հայտնաբերման մասին։ Թե որտեղ և ինչ հանգամանքներում է այն հայտնաբերվել, առայժմ չի հաղորդվում։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 14-ի վաղ առավոտյան։ Սիսոլսկի շրջանի 18-ամյա բնակչուհին զբոսնում էր Սիսոլա գետի ափին, երբ ընկել էր ջուրը և ուժեղ հոսանքով տարվել։ Դեպքի ականատես ձկնորսը նկատել էր, թե ինչպես է աղջկան գետը տանում, սակայն նրան փրկել չէր հաջողվել։
Մոտ մեկ ամիս շարունակ աղջկան որոնում էին նրա հարազատները, կամավորները, փրկարարներն ու ջրասուզակները։
Որոնողական աշխատանքները զգալիորեն բարդանում էին Սիսոլա գետի ուժեղ հոսանքի, պղտոր ջրի, ինչպես նաև գետի հունում գտնվող մեծ թվով գերանների և այլ բեկորների պատճառով։ Այդ նպատակով նույնիսկ դրամահավաք էր կազմակերպվել՝ որոնողական աշխատանքներին աջակցելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



